ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 286,49 դրամ ԱՐԾԱԹ - 243,75 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 611,43 դրամ

Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շոֆերին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է նույն օրը ճանաչողական այցով Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շոֆերին:

Երկրի ղեկավարը շնորհավորել է համանախագահին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:

Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, սահմաններում տիրող իրավիճակին, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: 

Երկուստեք կարևորվել է Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման և այս ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 50%
Քամի՝ 6.44 կմ/ժ
0 C°
 
-1°   
18.12.2017
   
19.12.2017
Հարցում

Արդյո՞ք ԱՄՆ կողմից Երուսաղեմի ճանաչումը Մերձավոր Արևելքում լարվածության նոր օջախ կստեղծի: