ԵԱՀԿ ԽՎ հայկական պատվիրակությունն առաջարկել է հայկական և ադրբեջանական դասագրքերի և մամուլի մոնիտորինգ իրականացնել (ԲԱՑԱՌԻԿ)
Անդորրայում ավարտվեցին ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքները։ Նստաշրջանի երրորդ օրվա քննարկումների վերաբերյալ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի հետ։
- Տիկի´ն Նաղդալյան, այսօր ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի վերջին օրն էր: Ի՞նչ հարցեր են արծարծվել այսօր և ի՞նչ հարցեր են բարձրացվել հայ պատվիրակների կողմից:
- Այսօր ամփոփվեցին ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքները: Ինչպես նստաշրջանի մնացած երկու օրերի ընթացքում, այնպես էլ այսօր մեր պատվիրակությունը հանդես եկավ բավականին պատրաստված կերպով և բովանդակային ելույթներով: Այսօրվա քննարկման թեմաներն էին մարդկային չափումը, կրթությունը, մշակույթը: Մեր պատվիրակությունից ելույթներով հանդես եկան Արարատ Միրզոյանն ու Կարեն Բեքարյանը: Կարևորելով թեման՝ մեր պատվիրակներն անդրադարձան հետևյալ հիմնական հարցերին՝ կրթություն, կրթություն և հավասարություն, կրթության դերակատարումը հակամարտությունների կարգավորման գործընթացում, կրթության դերը քաղաքացիների դաստիարակության գործում և այլն:
Մեր գործընկերներն իրենց ելույթներում բարձրաձայնեցին նաև ադրբեջանական դասագրքերում հային՝ որպես թշնամի, ներկայացնելու փաստին, այդ երկրի կրթական համակարգում հայատյացության սերմանմանը: Իսկ հնչեցված այս մտահոգությունները հիմնված էին, իհարկե, փաստերի վրա, որոնք հավաքագրվել էին ադրբեջանական դպրոցական դասագրքերի, մի շարք կայքերի, ինչպես նաև տարբեր միջազգային կազմակերպությունների (ԵԽԽՎ, Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողով (ECRI)) փաստաթղթերի և դրանց մեջ եղած փաստերի և գնահատականների ուսումնասիրությունների արդյունքում:
Պարոն Միրզոյանն անդրադարձավ ամենափոքր տարիքից ադրբեջանցի երեխաներին հայատյացությամբ դաստիարակելուն, կրթական համակարգում հային թշնամու կերպարով ներկայացնելուն: Պարոն Բեքարյանն էլ անդրադարձավ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից քարոզվող հայատյացությանը, հայերի նկատմամբ թշնամանք սերմանելուն: Նա շեշտեց, որ ի տարբերություն Ադրբեջանի նախագահի, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքում ադրբեջանցի ժողովուրդը երբեք չի ներկայացվում որպես թշնամի:
Մեզ հետ Անդորրա էինք բերել նաև մի ձեռնարկ, որը կոչվում է «Արմենաֆոբիան Ադրբեջանում» (խմբ.՝ պատրաստված Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից), որտեղ ներկայացված են բազմաթիվ փաստեր Ադրբեջանում տիրող հայատյացության վերաբերյալ: Այս ձեռնարկը մենք առաջին հերթին ներկայացրեցինք ադրբեջանական պատվիրակությանը՝ որպես փաստ, ապացույց մեր ասածների:
Պետք է նշեմ, որ հայ պատվիրակների ելույթները շատ լուրջ անակնկալի բերեցին ադրբեջանական պատվիրակությանը: Տպավորություն էր, որ նրանք նման ելույթներ չէին սպասում, քանի որ հայկական կողմը գրեթե միշտ հանդես է եկել պաշտպանողական և ոչ թե հարձակողական դիրքերից: Մենք, այնուամենայնիվ, նշեցինք, որ մենք ոչ թե օգտագործում ենք այս հարթակն ադրբեջանցիների հասցեին ինչ-որ բաներ հնչեցնելու համար, այլ իսկապես բարձրաձայնում ենք մեր մտահոգությունը, ներկայացնում ենք փաստեր, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է, որ և´ երկու երկրների պատվիրակությունները, և´ հասարակությունները, և´ ԵԱՀԿ մեր գործընկերներն աշխատանք տանեն:
Քննարկումը բավականին աղմկոտ դարձավ: Ադրբեջանցի պատվիրակները փորձում էին հակադարձել, հայերի դեմ ներկայացնել մեղադրանքներ: Հայ ու ադրբեջանցի պատվիրակների խոսքի մեջ, փաստարկներ ներկայացնելու առումով, տարբերությունն այնքան մեծ էր և այդ ձեռնարկում ներկայացված փաստերն այնքան ծանրակշիռ էին, որ իրենց պատասխանները պարզապես հիստերիկ արձագանքի տպավորություն թողեցին: Անգամ վիճեցին նախագահության հետ, որ իրենց նորից ձայնի իրավունք տան: Ի վերջո, երկու երկրների պատվիրակությունների ղեկավարներին ամփոփիչ նիստի ժամանակ հնարավորություն տրվեց ամփոփելու իրենց մտքերը, և ադրբեջանական պատվիրակության ղեկավարն իրենց բնորոշ ոճով հանդես եկավ, մինչդեռ մենք ներկայացրեցինք մի շարք կառուցողական առաջարկներ:
Մենք նշեցինք, որ անհրաժեշտ է խոսել փաստարկված և որ մենք հնչեցնում ենք ոչ թե մեղադրանքներ, այլ ներկայացնում ենք փաստեր: Շեշտեցինք, որ մենք պատրաստ ենք և առաջարկում ենք, որ ԵԱՀԿ-ն մեր երկու պատվիրակությունների հետ միասին տարբեր ձևաչափերով իրականացնի քննարկումներ, կրթական գործընթացների, մամուլի, դասագրքերի մոնիթորինգ: Այսինքն այս հարթակը լինի ոչ թե մերկապարանոց մեղադրանքների, ոչ թե բարձրագոչ հայտարարությունների տեղ, այլ կոնկրետ խնդիրներ լուծելու հարթակ:
- Ինչպե՞ս կգնահատեք պատվիրակության աշխատանքն այս նստաշրջանում:
- Պետք է փաստեմ, որ մեր պատվիրակության անդամներն այս ողջ նստաշրջանի ընթացքում բավականին ակտիվ էին: Հանդես եկանք ոչ միայն ելույթներով, ոչ միայն մասնակցեցինք քննարկումներին, այլև ոչ պաշտոնական միջավայրում տարբեր երկրների պատվիրակների, գործընկերների հետ փորձեցինք հաստատել նոր կապեր, էլ ավելի ամրապնդել առկա համագործակցությունը և փորձել հայկական դիրքորոշումները, փաստարկները հասցնել գործընկերներին:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 18%
Քամի՝ 1,54 կմ/ժ