ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախ այցելած թուրք պատգամավորը՝ Բաքվին. Մենք Ղարաբաղ փշալարերի վրայով անցնելով չենք գնացել

Lragir.am

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Արցախի Հանրապետություն այցելած թուրք պատգամավոր Ուֆուք Ուրասի, գրող Սաիթ Չեթինօղլուի, լրագրող և գրողներ Ալի Բայրամօղլուի և Էրոլ Քաթըրջըօղլուի վերաբերյալ ոչ միայն կալանավորման որոշում է կայացրել, այլ նրանց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել:

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ Ուֆուք Ուրասը Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կայքին տված հարցազրույցում թեմայի վերաբերյալ հետևյալն է պատմել․

«Բաքվից զանգեցին ու հարցրեցին՝ թույլտվություն ստացե՞լ ենք, թե՞ ոչ։ Ես էլ պատասխանեցի, որ մենք այնտեղ փշալարերի վրայով անցնելով չենք գնացել, իսկ ճանապարհին ոչ ոք ոչինչ չի հարցրել։ Չեմ հասկանում, թե ինչու են հատկապես մեր նկատմամբ նման վերաբերմունք ցուցաբերում, այն դեպքում, երբ տարբեր երկրներից զբոսաշրջիկների խմբեր և ԱՄՆ-ի կոնգրեսի պատվիրակություններ են գալիս-գնում Ղարաբաղ»։

Իսկ Ալի Բայրամօղլուն ասել է․

«Ղարաբաղ գնալիս ենթադրում էինք իհարկե, որ կծագեն խնդիրներ, բայց ավելի շատ դա սպասում էին Թուրքիայի ազգայնական շրջանակների կողմից։ Մինչդեռ նման արձագանք ստացվեց Ադրբեջանի կողմից։ Իրականում անհրաժեշտ է, որ Անկարան Բաքվին ուղղված հստակ հայտարարություններ անի՝ ի պաշտպանություն իր քաղաքացիների։ Մինչդեռ արտգործնախարարությունը նախընտրեց աչք փակել այս իրավիճակի վրա։ Կցանկանայինք, որ Բաքվում Թուրքիայի դեսպանն ավելի հստակ մոտեցում ցուցաբերեր»։

Բայրամօղլուի խոսքով՝ կալանավորման որոշման մասին հայտարարած ադրբեջանցի դատախազը հայտարարել էր, թե Ղարաբաղ այցելած վերոնշյալ քաղաքացիները հայամետ են, աջակցում են «Քուրդիստանի բանվորական» կուսակցությանը (ՔԲԿ-PKK) և Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության անկախացմանը։ Թուրք գրողի խոսքով՝ ինտերպոլի միջոցով իրենց վերաբերյալ միջազգային հետախուզում հայտարարված լինելու պատճառով որոշ երկրներ այցելելը վտանգավոր է դարձել, քանի որ այդ երկրները կարող են նրանց արտահանձնել Ադրբեջանին։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 29%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    16 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: