ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ի հինգ նախկին նախագահներ ներկա կլինեն բարեգործական համերգին

JASON REED / REUTERS

ԱՄՆ-ի հինգ նախկին նախագահներ կմասնակցեն բարեգործական համերգի, որը կազմակերպվելու է հօգնություն փոթորիկներից տուժած նահանգների, հայտնում է NBC News-ը:

Որպես միջոցառման կազմակերպիչ հանդես եկած ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ Ավագի հիմնադրամի ներկայացուցչի տեղեկացմամբ՝ Ջորջ Բուշ ավագից բացի, այնտեղ ներկա կլինեն նրա որդին՝ Ջորջ Բուշ Կրտսերը, ինչպես նաև Ջիմի Քարթերը, Բիլ Քլինթոնը և Բարաք Օբաման: 

Բոլոր միջոցները, որոնք կհավաքվեն տոմսերի վաճառքից, ինչպես նաև համերգի ընթացքում, կուղղվեն նահանգների և ԱՄՆ-ի այն տարածքների բնակիչների օգնությանը, որոնք օգոստոսի վերջից ի վեր են տուժել  վերջին շրջանում մոլեգնոց փոթորիկներից:

 «Ամբողջ սրտով» խորագրի ներքո համերգը կանցկացվի հոկտեմբերի 21-ին Տեխասի նահանգի Քոլեջ-Սթեյշն քաղաքում: 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    13 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: