ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի ԱԳՆ-ն՝ ԱՄՆ հյուպատոսության աշխատակցին կալանավորելու մասին

УНН

Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության կալանավորված աշխատակիցը գրանցված չի եղել դիվանագիտական առաքելության աշխատակիցների ցանկում: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին, ասվում է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուսեյն Մուֆթուօղլուի հայտարարության մեջ:

«Մենք տեսել ենք Անկարայում ԱՄՆ դեսպանության հայտարարությունը՝ կապված մեր քաղաքացու կալանավորման հետ: Դրանում ասվում է, որ վերջինս Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության աշխատակից է: Ահաբեկչական գործունեության կասկածանքով սեպտեմբերի 25-ին ձերբակալված, ապա կալանավորված այդ անձն ԱՄՆ հյուպատոսության աշխատակիցների պաշտոնական ցուցակում գրանցված չի եղել և չունի որևէ դիվանագիտական աստիճան», - ասվում է փաստաթղթում:

Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունն ավելի վաղ հայտարարել էր, որ գլխավոր հյուպատոսության կալանավորված աշխատակցին ներկայացված մեղադրանքները հիմնավոր չեն և  վնաս են հասցնում թուրք-ամերիկյան երկարամյա գործընկերային հարաբերություններին:

 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: