ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20,819.88 դրամ ԱՐԾԱԹ - 265.46 դրամ ՊԼԱՏԻՆ - 14,558.17 դրամ

Մխիթարյան. խայտառակ պարտություն էր, ամենագլխավոր մեղավորը ես եմ

news.amSport

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է աշխարհի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրի խաղում լեհերից կրած պարտությունը 1:6 հաշվով, հաղորդում է NEWS.am SPORT- ը:

«Խնդիրներն ամենուր են: Ամեն ինչ պետք է անենք, որ Ղազախստանի հավաքականի հետ խաղում նման բան տեղի չունենա: Խոսքեր չկան: 

Պարզ է, որ հանդերձարանում շատ վատ մթնոլորտ էր: Խայտառակ պարտություն, որի ամենագլխավոր մեղավորը ես եմ: Ես եմ թիմի ավագը, և պարտության պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա: 

Շնորհակալություն այն մարդկանց, ովքեր հավատում են և գալիս մեզ աջակցելու: Չենք կարող գոհացնել բոլորին, պարզապես շնորհակալություն երկրպագուներին»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը:

Հայաստանի հավաքականը ԱԱ-2018-ի ընտրական փուլի վերջին խաղը կանցկացնի հոկտեմբերի 8-ին՝ հյուրընկալվելով E խմբի հետնապահ Ղազախստանի հավաքականին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 81%
Քամի՝ 11.27 կմ/ժ
3 C°
 
  18° 
23.04.2018
  18° 
24.04.2018
Հարցում

Արդյո՞ք աջակցում եք Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին։