ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ վարչապետը կոչ է արել ԵԱՏՄ երկրներին Հայաստանի միջով դեպի Իրան դուրս գալ

ԵԱՏՄ երկրները կարող են օգտագործել Հայաստանի հնարավորություններն Իրանի հետ հարաբերությունների զարգացման համար: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը` ելույթ ունենալով հայ–ռուսական միջտարածաշրջանային 6-րդ ֆորումի և Եվրասիական 2-րդ համաժողովի բացմանը, հաղորդում է Sputnik Արմենիան

«Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, այսօր կարող է լավ հարթակ լինել մեր բարեկամների համար։ Այն կարող է դիտարկվել ոչ միային որպես զուտ հայկական շուկա, այլև միջոց մեր հարևան Իրանի հետ հարաբերությունների զարգացման համար»,– ասաց Կարապետյանը։

Նրա խոսքով` այժմ ավարտվում են ազատ տնտեսական գոտու կազմակերպման աշխատանքներն ու Իրանի հետ սահմանին աշխատանքի հատուկ ռեժիմի կարգավորումը։

Վարչապետը նշել է, որ Երևանը ԱՄՆ–ի և ԵՄ–ի հետ GSP+ և GSP արտոնյալ ռեժիմներ ունի։

Նրա խոսքով` անկախ առաջընթացից, միության երկրների միջև համագործակցության ներուժն ամբողջությամբ օգտագործված չէ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 56%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    4 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: