ԵՐԵՎԱՆ 2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 286,49 դրամ ԱՐԾԱԹ - 243,75 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 611,43 դրամ

Յոզեֆ Սիգելը հերքել է Ադրբեջանի օմբուդսմենի հայտարարությունը

Panorama.am

Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի գլխավոր քարտուղար Յոզեֆ Սիգելը հերքել է Ադրբեջանի Օմբուսմենի հայտարարությունը՝ կոչ անելով այդ սխալը տարածած լրատվամիջոցներին հերքել տեղեկություն։ Panorama.am-ի հաղորդմամբ, այս մասին գրում են հենց ադրբեջանական լրատվամիջոցները: Նա հորդորել է ուղղել ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված այն լուրերը, իբր ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանին զրկել են կազմակերպության անդամությունից Ադրբեջանի պաշտպան Էլմիրա Սուլեյմանովայի պահանջով:
«Խնդրում ենք նաև նկատի ունենալ, որ EOI- ն միայն շահագրգռված է մարդու իրավունքներով և  դրանց պաշտպանությամբ, այլ ոչ թե քաղաքական հարցերով, չի ենթարկվում քաղաքական ազդեցությունների: Մարդու իրավունքները սահմաններ չեն ճանաչում», - նշել է ինստիտուտի գլխավոր քարտուղարը:
Նա ընդգծել է, որ Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան Պարոն Մելիքյանը 2017 թվականին գլխավոր Ասամբելայում որևէ քաղաքական հայտարարություն չի արել:
«Նա միայն  օբյեկտիվորեն ներկայացրել է երեխաների իրավունքների վերաբերյալ հարցերը, առանց քաղաքակն ենթատեքստի», - ասված է ինստիտուտի պաշտոնական էջում հրապարակված խոսքում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 42%
Քամի՝ 6.44 կմ/ժ
3 C°
 
   
17.12.2017
   
18.12.2017
Հարցում

Արդյո՞ք ԱՄՆ կողմից Երուսաղեմի ճանաչումը Մերձավոր Արևելքում լարվածության նոր օջախ կստեղծի: