ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանում անցկացվել են ՀԱՊԿ «Որոնում 2017» վարժանքները

Հոկտեմբերի 7-ին Հայաստանի ԶՈւ Բաղրամյանի անվան վարժարանում ավարտվել են «Որոնում 2017» վարժանքները, փոխանցում է ՀՀ ՊՆ-ն:

Սա «Մարտական եղբայրություն 2017» զորավարժությունների 3 փուլերից առաջինն է: Երկրորդ՝ «Փոխգործակցություն 2017» փուլը նույնպես Հայաստանի տարածքում կանցկացվի՝ հոկտեմբերի 9-13-ը:

Զորավարժությունների մտահղացմամբ՝ հետախուզական ստորաբաժանումը հայտնաբերում և ոչնչացնում է երկրի տարածք ներթափանցած հակառակորդի բազան: Զորավարժություններն ընթացել են ուղղաթիռների և դեսանտի իջեցման կիրառմամբ: «Որոնում 2017» վարժանքների առաջին մասն անցկացվել է Ռոստովում:

Զորավարժությունների ընթացքում մշակվել են ՀԱՊԿ անդամ երկրների ԶՈւ-երի կառավարման մարմինների և հետախուզական ստորաբաժանումների համատեղ գործողությունները, ստեղծվել է հետախուզության կառավարման համատեղ կետ և կազմակերպվել է դրա աշխատանքը, ծրագրվել է ՀԱՊԿ անդամ երկրների ԶՈւ-երի ուժերի և հետախուզության միջոցների կիրառումը Կովկասյան տարածաշրջանում հավաքական անվտանգության իրադրության սրման դեպքում, առաջադրվել են ՀԱՊԿ անդամ երկրների ենթակայության ուժերի և հետախուզության միջոցների ուսումնամարտական խնդիրները և իրականացվել է Ռուսաստանի տարածքից Հայաստանի տարածք հետախուզության կառավարման կետի վերախմբավորումը:

Զորավարժության ակտիվ փուլին մասնակցել են ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը և Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի գնահատմամբ՝ զորավարժություններն անցկացվել են մասնագիտական բարձր մակարդակով, կառավարման մարմինները համակարգված են գործել, զորքերը լավ պատրաստություն են ցուցադրել: Զորավարժության նպատակներն իրականացված են:

Վարժանքներին անձնակազմի մոտ 1000 զինծառայող է մասնակցել, մոտ 80 միավոր տեխնիկա և 15 միավոր թռչող սարք:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 36%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: