ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը (ամբողջական տեքստ)

CVCE

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս շաբաթ տարածաշրջան այցից հետո հանդես են եկել հայտարարությամբ:

Ստորև ներկայացնում ենք հայտարարության ամբողջական տեքստը: 

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը` Ռուսաստան, Ստեֆան Վիսկոնտին` Ֆրանսիա, Էնդրյու Շեֆերը` ԱՄՆ)  հոկտեմբերի 6-ին հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ապա հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ ավարտին հասցնելու համար երկու երկրների ղեկավարների՝ առաջիկայում նախատեսված հանդիպման նախապատրաստական աշխատանքները՝ ներառելով նաև քննարկման հնարավոր թեմաները: Համանախագահներին միացել էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկ:

Երկու նախագահներն էլ հաստատել են բանակցային գործընթացը վերսկսելու իրենց պատրաստակամությունը, որը նպատակ ունի հասնել հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Առաջիկա գագաթնաժողովի մասին տեղեկատվությունը կհրապարակվի համապատասխան կողմերից մոտ ապագայում»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: