ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ա. Աշոտյան. Հայաստան-ԵՄ հարաբերությունները նպաստում են տարածաշրջանային կայունությանը

parliament.am

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար Անդրեաս Պեշկեին, ԳԴՀ ներքին գործերի նախարարության Էմիգրանտների և ազգային փոքրամասնությունների հարցերով հանձնակատար, Բունդեսթագի պատգամավոր Հարթմուտ Քոշիկին և Բունդեսթագի պատգամավոր Շտեֆան Մայերին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը: Այս մասին ասվում է ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքում:

Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը կարևորել է Գերմանիայի Բունդեսթագի հետ հարաբերությունների բնույթն ու համագործակցության դինամիկան՝ նշելով, որ հարաբերությունները դեռևս ունեն զարգացման մեծ ներուժ, և հայկական կողմը պատրաստ է գործադրել անհրաժեշտ ջանքեր՝ նորընտիր Բունդեսթագի հետ հարաբերությունների զարգացման և խորացման համար:

Միջխորհրդարանական համագործակցության շրջանակում Արմեն Աշոտյանը՝ որպես Հայաստան-Գերմանիա բարեկամության խմբի ղեկավար, մեծապես կարևորել է երկու պետությունների խորհրդարաններում բարեկամության խմբերի արդյունավետ և կառուցողական գործունեությունն ու հույս հայտնել, որ նորընտիր Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամության խմբի կազմն իրապես կարտացոլի Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունների բարձր մակարդակը և պատրաստակամ կլինի գործուն քայլեր ձեռնարկելու երկու երկրների միջև միջխորհրդարանական հարաբերությունների խթանման համար:

Հանդիպման ընթացքում երկու երկրների խորհրդարանականներն անդրադարձել են նաև տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարներին:

ՀՀ-ԵՄ հարաբերությունների համատեքստում անդրադարձ է կատարվել նոյեմբերին՝ Արևելյան գագաթաժողովի շրջանակում, Բրյուսելում ՀՀ-ԵՄ նոր Համապարփակ համաձայնագրի ստորագրմանը, Եվրոպական միության հետ կապերի խթանման Հայաստանի պատրաստակամությանը: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները նպաստում են տարածաշրջանային կայունությանը: Արմեն Աշոտյանն այս համատեքստում ներկայացրել է նաև Եվրոպայի հետ Վիզաների ազատականացման գործընթացը և նշել, որ քայլերի տրամաբանական հաջորդականությամբ պայմանավորված՝ Հայաստանը պատրաստ կլինի միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ ևս:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ Արմեն Աշոտյանը մեծապես կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նշանակությունը, ինչպես նաև Գերմանիայի հավասարակշռված դիրքորոշումն այս հարցում: Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև «Ադրբեջանական լվացքատան» հետ կապված բացահայտումներին և նշել, որ դեպքի առնչությամբ անհրաժեշտ է իրականացնել համապարփակ և լիակատար ուսումնասիրություն` թե' միջազգային և թե' ազգային խորհրդարանների հեղինակությունը կոռուպցիոն սկանդալներից զերծ պահելու և մաքրելու համար:

Հանդիպման ընթացքում Արմեն Աշոտյանը կարևորել է Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը և նշել, որ միջազգային հանրության կողմից Ցեղասպանության ճանաչումը քայլ է մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: