ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայկական ուրվակա՞ն Թուրքիայում. ՀՀ «դրոշը»՝ Անկարայում ԱՄՆ դեսպանատան պատին

Umit Bektas/Reuters

Անկարայում գտնվող ԱՄՆ դեսպանատան դարպասի վրա փակցված եռագույն ցուցանակներն անմիջապես հիշեցնում են Հայաստանի Հանրապետության դրոշը։ Լուսանկարն իր էջում տեղադրել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը` գրառում անելով. սա ֆոտոշոփ չէ, ոչ էլ հայկական դրոշն է։

Դա, իհարկե, դրոշ չէ, բայց, միևնույն է, հիշեցնում է հայկական եռագույնի մասին։

Թուրքագետ Տիգրան Լոքմագյոզյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է, որ դժվար թե դա թուրքական իշխանության մտքով անցներ, հակառակ դեպքում հստակ որոշումներ կկայացներ։

«Եթե Թուրքիայում ամենափոքր կասկած ունենային, հաստատ կխուսափեին, այդ պատահականությունը, փաստորեն, ոչ ոք չի նկատել։ Եթե անգամ ԱՄՆ դեսպանատունն է հեղինակը, թուրքական իշխանությունները կարող էին բողոքել, դա քաղաքական խնդիր կլիներ»,- ասաց թուրքագետը։

Ի դեպ, ֆեյսբուքյան օգտատերերը լուսանկարը վերնագրում են որպես հայկական ուրվական Թուրքիայում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: