ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ Նախագահն ընդունել է Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի Բյուրոյի անդամներին

president.am

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի Բյուրոյի անդամներին՝ Բյուրոյի նախագահ Մարյո Բրուունի գլխավորությամբ, ասվում է ՀՀ Նախագահի պաշտոնական կայքի մամլո հաղորդագրության մեջ:

Հանրապետության Նախագահը ողջունելով հյուրերին և գոհունակությամբ նշելով, որ Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի Բյուրոյի հերթական նիստն անցկացվում է Երևանում, ընդգծել է վիճակագրական ծառայությունների գործունեության կարևորությունն ու հաջողություններ մաղթել նիստի աշխատանքին, ինչպես նաև Բյուրոյի ջանքերին՝ Եվրոպայի տնտեսական տարածաշրջանում ու ողջ աշխարհում պաշտոնական վիճակագրության հետագա զարգացման գործում։

Նախագահ Սարգսյանի համոզմամբ՝ վիճակագիրների տրամադրած հավաստի տեղեկատվությունից և վիճակագրական վերլուծությունից է մեծապես կախված յուրաքանչյուր հասարակության, տնտեսության, անգամ առանձին կազմակերպությունների առաջընթացը՝ նկատի առնելով, որ այդ աշխատանքն օգնում է ճիշտ գնահատել ընթացիկ զարգացումները, ինչպես նաև մարդկության առջև ծառացած արդի մարտահրավերները: 
Հանդիպման մասնակիցները Հանրապետության Նախագահին ներկայացրել են Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի Բյուրոյի գործունեությունը և կարևորել երևանյան նիստի օրակարգում ներառված հարցերի համատեղ քննարկումներն ու փորձի փոխանակումը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: