ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ո՞վ է ԵԽԽՎ նոր նախագահը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ձայների պարզ մեծամասնությամբ երրորդ փուլում նոր նախագահի պաշտոնում է ընտրել  Կիպրոսի ներկայացուցիչ Ստելլա Կիրիակիդեսին: Նրա օգտին քվեարկել է 132, իսկ մյուս թեկնածուի` Լիտվայի ներկայացուցիչ Էմանուելիս Զինգերիսի օգտին` 84 պատգամավոր:

Նշենք, որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը վեհաժողովի նախագահի պաշտոնում պաշտպանել է հենց Կիպրոսի ներկայացուցչի թեկնածությունը: «ԵԽԽՎ նախագահ ընտրվեց Ստելա Կիրյակիդիսը` չնայած բոլոր այն աննախադեպ ճնշումներին, որ ԵԺԿ խմբի ղեկավարության ու բավական թվով անդամների կողմից կային նրա նկատմամբ: Ինչպես եվրոպացի գործընկերներիցս մեկը ճշգրիտ նկատեց «Այս ընտրությամբ Վեհաժողովը ինքն իրեն վերադարձրեց հույսը»: Նկատի ուներ, որ Վեհաժողովը չափազանց դժվարին պայմաններում, ի հակառակ մի շարք լոբբիստական ուղղությունների կարողացավ միավորվել իրականում անաչառ թեկնածուի շուրջ», - ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը: 

Կիրիակադիսը հանդիսանում է Կիպրոսի ժողովրդավարական հանրահավաքների կուսակցությունից Ներկայացուցիչների պալատի պատգամավոր: ԵԽԽՎ-ում Կիպրոսի պատվիրակության անդամ է 2016 թվականի հուլիսից, իսկ մինչ այդ՝ 2012 թվականի հունվարից, եղել է ԵԽԽՎ-ում Կիպրոսի պատվիրակության փոխարինող անդամ: Նա գլխավորում է ԵԽԽՎ Առողջության, սոցիալական հարցերի և կայուն զարգացման հանձնաժողովը:

Կիրիակադիսը հանդիսանում է Եվրոպայում կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման խնդիրների և Եվրոպայում սոցիալական օգնությանն երեխաների հասանելության մասին զեկույցների հեղինակ:

Կիրիակադիսը կպաշտոնավարի մինչև 2018 թվականի հունվարին կայանալիք ընտրություններ: Այդ ժամանակ ԵԽԽՎ նախագահ կընտրվի մեկ այլ քաղաքական խմբի ներկայացուցիչ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: