ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Վիրավորված» թուրք պաշտոնյաները հրաժարվել են մասնակցել ԱՄՆ-ի դեսպանի հրաժեշտի արարողությանը

Time Magazine

Հոկտեմբերի 10-ին Անկարայում կայացած Թուրքիայում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասի հրաժեշտի արարողությանը չեն մասնակցել ո՛չ թուրքական իշխանությունների, ո՛չ էլ ընդդիմության ներկայացուցիչները: 

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Haberler.com» լրատվական կայքին, արարողությունը լուսաբանվել է սակավաթիվ լրագրողների կողմից, քանի որ հրավիրված լրագրողների մեծ մասը նույնպես չի ներկայացել արարողությանը:

CNN-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իր երկիրը չի ճանաչում ներկայիս ԱՄՆ դեսպան Ջոն Բասի լիազորությունները:

«ԱՄՆ-ի դեսպանը ցանկանում է հրաժեշտի այցով հանդիպել մեզ հետ: Ո՛չ ես, ո՛չ  կառավարությունը, ո՛չ էլ խորհրդարանը չենք ընդունում այդ դեսպանի հրաժեշտի այցը: Մենք նրան չենք տեսնում որպես Թուրքիայում ԱՄՆ-ի ներկայացուցիչ»,- ասել էր Թուրքիայի նախագահը:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: