ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արտոնությունների նոր կարգավորում ՀՀ ԶՈւ

amda.am

Հոկտեմբերի 11-ին, ԱԺ-ում «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ բանակում զինծառայության վայրի հետ կապված գործող օրենսդրությամբ նախատեսված տարածքային սահմանափակումները հանվում են, հայտնում է Արցախպրեսը:

Նրա խոսքով, հիմա քաղաքացին վիճակահանությամբ չի կարող քաշել որպես ծառայության վայր այնպիսի զորամաս, որը գտնվում է իր բնակության վայրից 150 կմ հեռավորության վրա:

Նախարարը նշեց, որ օրինակ, Տավուշում արտոնությունից օգտվող քաղաքացին լրիվ օրենքի շրջանակներում կարող է հայտնվել առաջնագծում՝ մարտական հերթապահություն իրականացնելիս, որովհետև իր տունը գտնվում է 60 կմ հեռու. «Կարծում ենք, դա ձևական բնույթ է կրում: Փոքր տարածքով հանրապետության պարագայում սա որևէ խնդիր չի լուծում, ընդամենը ձևական է, որ մենք արտոնություն ենք տալիս: Հիմա, եթե արտոնությունից օգտվող քաղաքացին ուզում է «Ես եմ» ծրագրով ծառայի, ստանա պատվովճար, կարող է արտոնությունից չօգտվել, ծառայության ընթացքում մեկ արձակուրդի տեղը տրվում է 3 արձակուրդ: Արտոնությունը նրա համար էր, որ ծնողը հեշտ այցելեր զորամաս, իսկ մենք այսպես թույլ ենք տալիս 3 անգամ գնալ տուն՝ 6 ամսում»:

Փոխարենը, ըստ նախարարի, գործելու է արտոնությունների այլ կարգավորում. «Մենք առաջարկում ենք տարածքային արտոնությունը փոխարինել բովանդակային արտոնությամբ, այսինքն մարտական հերթապահության մեջ այս արտոնություններից օգտվող քաղաքացին կարող է ընդգրկվել միայն կամավոր հիմունքներով: Որպեսզի չլինի այն մտավախությունը, որ զորամասում քաղաքացուն պարտադրելու են, որ գրի՝ կամավոր  ուզում է ընդգրկվել, սա վերագրվում է միայն «Ես եմ» ծրագիրն ընտրող քաղաքացուն: Այսինքն եթե ունի արտոնություն, բայց ուզում է «Ես եմ» ծրագրով մասնակցի զորակոչին, կարող է ասել, որ  չի ուզում  օգտվել արտոնություններից, ուզում է ծառայությունն անցկացնել առաջնագծում»:

Նախարարը ասաց, որ ծնողների՝ զորամասեր այցելությունների ծրագրերը մշտապես իրենց ուշադրության կենտրոնում է,  գնալով շատանալու են, նաև ընդլայնվել է Զինված ուժերում եղբայրների ծառայության կարգը. «Մինչ այսօր եթե նույն զորակոչին երկու եղբայր զորակոչվում են Զինված ուժեր, նրանցից մեկը կարող էր մասնակցել վիճակահանությանը, մյուսը կարող էր  նույն զորամաս մեկնել ծառայության: Դա  չէր տարածվում տարբեր զորակոչների  ընթացքում  զորակոչվող եղբայրների վրա: Այս օրենքի նախագծով փոխում ենք այդ կարգավորումը: Եթե ավագ եղբոր ծառայությունը 17 ամիսը չի գերազանցում, ցանկացած պահի կարող է կրտսեր եղբայրը գնալ նույն զորամաս ծառայելու»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: