ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրաքի թուրքմենները ցանկանում են «արյուն թափե՞լ» և Քիրքուքը քրդերից վերցնե՞լ

Ermenihaber

Թուրքմենները թույլ չեն տա, որ Քիրքուքը մնա իրաքյան քրդերի ձեռքում: Այս մասին հայտարարել է Իրաքի  շիական «Հաշդի Շաբի» խմբավորման կազմում կռվող թուրքմենների ջոկատի  հրամանատար Յըլմազ Նեջջարը:

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ Նեջջարը Բաղդադում  թուրքական «Dogan haber» գործակալության հետ զրույցում խոսել է իրենց հետագա անելիքների և նպատակների մասին: Նա մասնավորապես ասել է, որ Քիրքուքը քրդերի ձեռքից վերցնելու  համար իրենք պատրաստ են «արյուն թափել»:

Նա ասել է, որ Քիրքուքում համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու հարցում  իրենք բանակցությունների մեջ են Իրաքի կենտրոնական իշխանությունների հետ:

Խոսելով թուրքմենների և Թուրքիայի միջև հարաբերությունների մասին, նա մասնավորապես ասել է.

«Մենք Թուրքիային համարում ենք մեր մերձավորը, որովհետև մենք էլ, իրենք էլ թյուրք ենք: Այդ տեսանկյունից ակնկալում ենք անհրաժեշտ օգնություն ստանալ: Մասնավորապես ցանկանում ենք այնպիսի օգնություն ստանալ, որով կկարողանանք վերահսկողության տակ վերցնել սահմանները: Այստեղի նավթային պաշարներում մենք ունենք մեր բաժինը, սակայն ոչ մի բան չենք ստանում: Բնական է, որ մենք օգնություն ենք խնդրելու Թուրքիայի զինված ուժերից»:

Նշենք, որ ներկայում նավթային պաշարներով հարուստ Քիրքուքը մտնում է իրաքյան Քուրդիստանի կազմում, որտեղ սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե էր անցկացվել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    16 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: