ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այդ գերեզմանոցը մի հայից են գնել. քրդերի սգո թափորի վրա հարձակված թուրքերը դատարանի առջև են կանգնել

Սկսվել է Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) փոխնախագահ Այսել Թուղլուքի մոր աճյունի վրա հարձակվածների դեմ հարուցված դատական գործի առաջին նիստը։

Ինչպես հաղորդում է Akunq.net-ը՝ դատարանում պարզվել է, որ այդ գերեզմանոցը հնում հայկական է եղել։

«Չենք թողնի, որ այստեղ հայ թաղվի» ասելով՝ Այսել Թուղլուքի մոր՝ Խաթուն Թուղլուքի աճյունի վրա հարձակված անձանց վերաբերյալ դատական գործի առաջին նիստը տեղի ունեցավ Գյոլբաշըի երկրորդ ատյանի քրեական դատարանում։ Գերեզմանի վրա հարձակված անձինք դեպքի ժամանակ վանկարկել էին՝ «Սա հայկական հող չէ»։ Այնինչ դատարանում ցուցմունք տված մեղադրյալներից Ինջեք գյուղի ավագանու հանձնաժողովի անդամ Նեջմի Բիլգեն ասել է, որ գերեզմանոցի տարածքը մի հայից է գնվել։

Նա մասնավորապես ասել է. «Էրդինչ Ալփն ինձ զանգահարեց ու ասաց. «Դեպք է տեղի ունենում գերեզմանոցում։ Ես էլ գերեզմանոց գնացի։ «Ի՞նչու է գյուղապետը թույլ տվել այս թաղումը» ասելով` բարկացա։ Մենք այդ գերեզմանոցի տարածքը մի հայից ենք գնել, 14 հոգու փոխարեն 3500 մարդու որ փորձեք թաղել այնտեղ, իհարկե, այս վիճակը կլինի», -ասել է նա։

Մեղադրյալներից ոմանք հարցաքննության ժամանակ նշել են, որ զղճում են իրենց արածների և ասածների համար:

Կալանավորված մեղադրյալ Ջեմիհ Օզդեմիրը մասնավորապես ասել է. «Ասացին, որ գերեզմանոցում ահաբեկիչ են թաղում։ Ամբոխի 80 տոկոսին ճանաչում եմ: Չե՛ն նահատակվի, հայրենիքը չի՛ մասնատվի. բղավեցինք մենք։ Ես ասացի. «Սա ոչ թե հայկական, այլ թուրքական տարածք է։ Արածիս համար զղճում եմ»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: