ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախագահների՝ Սոչիում ծնված հայտնի լուսանկարների պատմություն (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

ՀՀ նախագահի անձնական լուսանկարիչ Դավիթ Հակոբյանը չէր սպասում, որ Սոչիում իր կողմից արված լուսանկարները նման տարածում ու մեծ արձագանք կունենան:

Սոցցանցերի  հայ օգտատերերի շրջանում առավել շատ տարածվեց ՀՀ նախագահի ու Ադրբեջանի նախագահի լուսանկարը: 



«Տարբեր միջոցառումների ժամանակ, երբ երկու երկրների նախագահներն իրար կողք են լինում, ես ամեն պահը որսում եմ՝ նրանց հայացքները, ժեստերը, ամեն ինչ: Ինչպես ասում են, պուլսի վրա եմ  լինում: Այդ հանդիպմանն էլ մի քանի դիրքով, կողքից էլ երկար մնացի-մնացի ոչինչ էլ չեղավ: Հետո գնացի դիմացից իմ սովորական կադրը անելու: Նկատեցի, որ Ալիևը այսպես ասած, «գյոզ ա դրել» ու նկարեցի», - Panorama.am-ին ասաց լուսանկարների հեղինակը:

Նշենք, որ լուսանկարն արվել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ: Հաջորդ լուսանկարը նախորդել է ընդլայնված կազմով նիստին: 



«Մի քանի տասնյակ լուսանկարներ, օպերատորներ վաղուց սպասում էինք, որ նախագահները գային: Ընթացքում նայում էի, լուսավորությունը դուրս եկավ: Ֆիքսեցի իմ մեջ, դիրքավորվեցի: Մտածում էի՝ մեր նախագահին այդպես նկարեմ: Ստացվեց այնպես, որ Նազարբաևն առաջինը մտավ սրահ: Նկարին իրականում ուժեղություն տվել է իր հայացքը, ինքնավստահությունը, քայլը»,-ասաց ՀՀ նախագահի անձնական լուսանկարիչը:

Այս պահին նա չի հիշում, թե ղազախական քանի լրատվամիջոցի է հարցազրույց տվել՝ զանգում են, սոցցանցերում գտնում, գրում:

«Ընդհանրապես նման արձագանքի չէի սպասում»,-ասաց Դ. Հակոբյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 21%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: