ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հռոմի Պապը կարծում է, որ Մերձավոր Արևելքում ու Ուկրաինայում ճգնաժամի հետևում սատանան է կանգնած

CNS/Tony Gentile, Reuters

Հռոմի Պապը կարծում է, որ Մերձավոր Արևելքում ու Ուկրաինայում ճգնաժամի հետևում սատանան է կանգնած։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի Հունական կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Սվյատոսլավ Շևչուկը, ով երկուշաբթի ներկա է եղել պոնտիֆիկոսի և արևելյան քրիստոնեական եկեղեցիների գերագույն արքեպիսկոպոսների ու պատրիարքների հանդիպմանը, փոխանցում  է Rambler-ը:

«Արքեպիսկոպոսները և պատրիարքները կարճ ողջույնից հետո Պապին իրենց խոսքն են հայտնել իրենց ժողովուրդների անունից։ Վերջում, երբ Պապը ամփոփել է հանդիպման արդյունքները, նա ասել է. «Ես զարմացած եմ, թե ինչպես եք դուք բոլորդ և  ձեր եկեղեցիները տառապում պատերազմներից՝ Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում։ Գիտե՞ք ով է բոլոր պատերազմների, ցավի և ավերածությունների պատճառը։ Դա սատանան է։ Եվ ինչպիսի՞ն պետք է լինի մեր պատասխանը... Մեր պատասխանը պետք է լինի աղոթքը»,- հայտնել է Շևչուկը՝ Radio Vaticana-ի եթերում: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: