ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քննարկումների արդյունքում Ադրբեջանի վերաբերյալ 2 զեկույցներն էլ ավելի կոշտ դարձան. Արփինե Հովհաննիսյան (ԲԱՑԱՌԻԿ)

Lragir.am

Հոկտեմբերի 12-ին ավարտվեցին ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքները։  «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի հետ՝ ամփոփելու ԵԽԽՎ այս նստաշրջանում տեղի ունեցած հիմնական զարգացումները:

 

-  Տիկի՛ն Հովհաննիսյան, ԵԽԽՎ աշնանային այս նստաշրջանը բավականին բուռն ընթացավ: Ինչպիսի՞ մասնակցություն ունեցավ այդ ամենին Հայաստանի պատվիրակությունը:

- Հայաստանի պատվիրակությունը շատ ակտիվ մասնակցություն է ունեցել ինչպես հրապարակային ելույթներով, այնպես էլ խմբերում և հանձնաժողովներում աշխատանքների տեսքով: Իրականում, կարծում եմ, բավականին արդյունավետ նստաշրջան էր, տեղի ունեցան բավականին հետաքրքիր զարգացումներ: Աշնանային այս նստաշրջանին հայկական պատվիրակության աշխատանքներն, ընդհանուր առմամբ, գնահատում եմ բավարար:

- Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, Ադրբեջանի վերաբերյալ 2 բանաձև ընդունվեց: Որքանո՞վ է կարևոր այդ բանաձևերի ընդունումը և ինչպիսի՞ն էր ադրբեջանական պատվիրակության արձագանքը:

- Սկսեմ ադրբեջանական պատվիրակության արձագանքից: Այն, ինչպես և ենթադրվում էր, պետք է լիներ քննադատական՝ վերաբերող այդ բանաձևերում առկա տարբեր ձևակերպումներին, արված եզրահանգումներին, հնչած կարծիքներին և նաև արված առաջարկներին:

Իսկ զեկույցների քննարկումն ու բանաձևերի ընդունումը ԵԽԽՎ աշխատանքի բաղկացուցիչ մասն էին և տրամաբանական շարունակությունը, որովհետև Ադրբեջանը մոնիտորինգի տակ գտնվող երկիր է և առաջին զեկույցը, որն ընդունվեց, վերաբերում էր Ադրբեջանի մոնիտորինգային պատմագրությանը: Վեհաժողովը պարբերաբար նման բանաձևեր ընդունում է: Այս անգամ էլ այն Ադրբեջանի վերաբերյալ էր: Մյուս զեկույցը վերաբերում էր 2014թ-ին Ադրբեջանի նախագահությանը:

Չափազանց շատ կարևորում եմ այն հանգամանքը, որ Վեհաժողովի տարբեր պատվիրակների կողմից արված առաջարկների արդյունքում երկու զեկույցներն էլ, հատկապես վերջինը, բավականին ուժեղացվեցին: Ձևակերպումները խստացվեցին թե՛ լվացքատան սկանդալի, թե՛ Իլգար Մամեդովի ազատ արձակման և թե՛ առհասարակ այդ երկրում տիրող իրավիճակի հետ կապված, գնահատականները շատ ավելի կոշտ դարձան:

- Ո՞րն էր այս նստաշրջանում հայկական պատվիրակության հիմնական մեսիջը և անելիքը, և արդյո՞ք հաջողվեց մեզ դրանք իրականացնել:

- Չէի ցանկանա առանձնացնել ինչ-որ առաքելություն: Պատվիրակությունը միշտ փորձում է աշխատել Խորհրդարանական Վեհաժողովի օրակարգի համաձայն՝ բնականաբար ունենալով նաև իր օրակարգը: Այդ օրակարգում ընդգրկված էին մի շարք հարցեր, այդ թվում՝ թե՛ ակտիվ մասնակցությունը քննարկվող հարցերին, թե՛ հնարավոր հակահայկական բանաձևերի չեզոքացումը: Կարծում եմ՝ մեզ դա հաջողվեց անել: Այդ առումով էլ մեր աշխատանքներն այս նստաշրջանին գնահատում եմ բավարար, որովհետև կարծում եմ միշտ էլ ուժերի և ջանքերի կենտրոնացում է անհրաժեշտ աշխատանքն արդյունավետ կազմակերպելու համար: Խորհրդարանական Վեհաժողովում երբեք էլ հեշտ չի եղել, հիմա էլ հեշտ չէ, և այդպիսի ակնկալիքներ չպետք է երբևէ ունենալ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: