ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 634,79 դրամ ԱՐԾԱԹ - 264,12 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 402,29 դրամ

Քրմզյան ընտանիքի նվերը. Կ.Պոլսում տեղի է ունեցել Պետրոս Դուրյանի դամբարանի բացման արարողությունը

Hayern Aysor

Հոկտեմբերի 7-ին Կ. Պոլսի Սկյուտար թաղամասի հայկական գերեզմանատանը տեղի ունեցավ Պետրոս Դուրյանի նորակառույց դամբարանի բացման արարողությունը: Աշխատանքները նախաձեռնել և ֆինանսավորել են ֆրանսաբնակ եղբայրներ Հրաչ–Անուշավան և Հակոբ Քրմզյանները: Նպատակը մեկն է՝ մեկ անգամ ևս հարգանքի տուրք մատուցել բանաստեղծին և սերունդներին փոխանցել Դուրյանի պես մարդկանց հիշատակը վառ պահելու գաղափարը:

Ինչպես հայտնում է Akunq.net-ը՝ հղում կատարելով «Հայերն այսօր»-ին, մտահղացումը ծագել է մեկ տարի առաջ, երբ 2016 թ. հոկտեմբերի 1-ին Հրաչ-Անուշավան և Հակոբ Քրմզյան եղբայրների նախաձեռնությամբ նորոգվեց ու բացվեց պոլսահայ հայտնի ճարտարապետներ Պալյանների ընտանեկան գերեզմանակոթողը, որը կառուցվել է Բեշիքթաշ թաղամասում Պալյանների կողմից կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցու խորանի տեսքով։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 47%
Քամի՝ 6.44 կմ/ժ
18 C°
 
11°  23° 
26.04.2018
11°  21° 
27.04.2018
Հարցում

Արդյո՞ք աջակցում եք Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին։