ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եթե դուք չհսկեք Մխիթարյանին, նա միայնակ հեշտությամբ կհասնի ձեր դարպասի մոտ.«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ

Gulliver/GettyImages

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» (0:0) հետ կայացած հանդիպումը:

«Ինձ թվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պարզապես ցանկանում էր վաստակել մեկ միավոր: Եթե նրանք կարողանային 3 միավոր կորզել, ապա անչափ երջանիկ կլինեին: Ինչ վերաբերում է մեզ, մենք ի սկզբանե մտադիր էինք վաստակել 3 միավոր: Այդ իսկ պատճառով նրանք հիմա երջանիկ են, իսկ մենք՝ ոչ: 

Ամեն դեպքում, գոհ եմ «Լիվերպուլի» ելույթից, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» ելույթի մասին խոսելն իմ գործը չէ: Գոլ խփելու բավականին շատ հնարավորություններ ունեցանք: Պարտավոր էինք 11 մետրանոց վաստակել և կարողանայինք հասնել մրցակցի ֆուտբոլիստի հեռացմանը:

Կարող եք գրել այն, ինչ ուզում եք, սակայն իմ թիմի ելույթները ստիպում են ինձ մնալ լավատես: Տղաները լավ պաշտպանվեցին աշխարհի լավագույն հակագրոհող թիմի դեմ: Եթե դուք չհսկեք Մխիթարյանին, նա միայնակ հեշտությամբ կհասնի ձեր դարպասի մոտ:

Կարո՞ղ էինք արդյոք հասնել լավագույն արդյունքի. այո: Չեմ կարող ասել, թե այս խաղում կկարողանայինք ավելի լավ խաղալ: Պարզապես չեմ կարող խնդրել տղաներին ցուցադրել ֆուտբոլ «Բարսելոնայի» ոճով: Մենք չենք կարող «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում 20 հնարավորություն ստեղծել: Նույնիսկ «Բարսելոնան» ի վիճակի չէ»,- գերմանացի մասնագետի խոսքն է մեջբերում «մերսիսայդցիների» պաշտոնական կայքը, փոխանցում է ArmSport-ը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: