ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բակո Սահակյանն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել

Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 16-ին ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված Արցախի Հանրապետության Նախագահի 2017-2020 թվականների ծրագրի հիմնական դրույթներին:

Իր ելույթում Բակո Սահակյանը ներկայացրել է իրականացվելիք աշխատանքների կարեւորագույն ուղղություններն ու առաջադրանքները:

Երկրի ղեկավարն անդրադարձել է պետականաշինության, բանակաշինության, անվտանգության եւ հասարակական կարգի պահպանման, արտաքին քաղաքականության, տնտեսության, սոցիալական, մշակույթի, սպորտի, առողջապահության, ժողովրդագրության, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում մոտակա երեք տարիների ընթացքում իրականացվելիք աշխատանքներին ու ծրագրերին: 

Նախագահն ընդգծել է, որ ծրագրային դրույթներն արդյունավետորեն կյանքի կոչելու համար անհրաժեշտ է իշխանության բոլոր թեւերի ու կառույցների, պետության ու հասարակական հատվածի համատեղ, կազմակերպված ու համակարգված աշխատանք, որը պահանջում է պարտականությունների կատարման հանդեպ պատասխանատվության բարձր աստիճան: 
Նախագահ Սահակյանը համոզմունք է հայտնել, որ մեր ժողովրդի բարեկեցության հետեւողական բարձրացմանը, երկրի անվտանգության ու պաշտպանունակության համակարգի ամրապնդմանն ու ուժեղացմանն ուղղված խնդիրները հաջողությամբ կլուծվեն: 

Խորհրդակցության մասնակիցներին Նախագահը ներկայացրել է իր հրամանով նշանակված Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին՝ մաղթելով հաջողություններ ծառայության մեջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: