ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ստամբուլի Թոսբաղա փողոցը վերանվանվել է ազգությամբ հայ Արա Գյուլերի անունով

Թուրքական Ստամբուլի Բեյօղլու թաղամասի Թոսբաղա փողոցը վերանվանվել է ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի անունով, փոխանցում է  news.am գործակալությունը՝ հղվելով Ստամբուլի «Ակոս» թերթին։

Հաղորդվում է, որ Թոսբաղա փողոցը Արա Գյուլերի անունով անվանափոխելու որոշումը կայացրել է Ստամբուլի քաղաքային խորհրդարանը՝ ձայների մեծամասնությամբ։ Արա Գյուլերը երկար ժամանակ ապրել է Թոսբաղա փողոցում։ Նույն փողոցում է գտնվում նաև Արա Գյուլերի արվեստանոցը։

«Դարի լավագույն լուսանկարիչ» ճանաչված Արա Գյուլերը, ում նաև անվանում են «Ստամբուլի աչք»,  ծնվել է 1928-ին Ստամբուլում։ 1950-ին սկսել է լրագրողական գործունեությունը Yeni İstanbul պարբերականում։

Արա Գյուլերը ստացել է բազմաթիվ մրցանակներ և տիտղոսներ թե՛ Թուրքիայում, թե՛ աշխարհի ամենահայտնի կազմակերպությունների կողմից։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: