ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Որքանո՞վ է օրինական Թուրքիայի ռազմական նոր գործողությունը Սիրիայում

Umit Bektas/Reuters

Սիրիայի խորհրդարանի խոսնակ Համուդ աս-Սաբահը, ելույթ ունենալով Միջխորհրդարանական միության ասամբլեայում, հայտարարել է, որ Սիրիայի Ժողովրդական խորհուրդը պետք է հետ կանչի Իդլիբ ուղարկած զորքերը:

«Սիրիայի խորհրդարանը դատապարտում է Թուրքիայի ներխուժումն Իդլիբ և կարծում է, որ դա երկրի քաղաքացիների անվտանգության համար սպառնալիք է: Սիրիայի խորհրդարանը պահանջում է թուրքական զորքերի դուրսբերումն առանց որևէ նախապայմանի», - հայտարարել է աս-Սաբահը:

Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայի զինված ուժերը, հատելով Սիրիայի հետ սահմանը, մտել են սիրիական Իդլիբ նահանգի տարածք: Թուրքիայի Գլխավոր շտաբում այս կապակցությամբ հայտարարել էին, որ թուրք զինվորականներն այդպիսով սկսում են Իդլիբում հրադադարի ռեժիմի հետևելու համար դիտորդական կետերի ստեղծումը, ինչը նախատեսում է Սիրիայում հրադադարի պահպանման երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև ավելի վաղ Աստանայում ձեռք բերված համաձայնագիրը:

Վերջինիս համաձայն՝ ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող Իդլիբ նահանգում հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգը պետք է իրականացնեն երաշխավոր երեք երկիները միասին՝ հյուիսարևմտյան շրջաններում՝ թուրքական զորքերը սիրիական չափավոր ընդդիմության հետ միասին, հարավ-արևելյան շրջաններում՝ Իրանը, իսկ այս երկու հատվածների սահմանին՝ Ռուսաստանը: Դեէսկալացիայի գոտիների նպատակ է հրադադարի ռեժիմի արդյունավետության բարձրացումը, զինված բախումների դադարեցումը, մարդասիրական օգնության կազմակերպումը, տեղահանված բնակչության հետ վերադառնալու համար պայմանների ստեղծումը և հակամարտության խաղաղ կարգավորման համար պայմանների ստեղծումը:

Այսպիսով, չնայած Դամասկոսի պնդումներին, որ Թուրքիայի գործողությունները Սիրիայի տարածքում անօրինական են, իրականում համապատասխանում են Աստանայում ձեռք բերված պայմանավորվածություններին: Թերևս այս է պատճառը, որ պաշտոնական Դամասկոսն այս կապակցությամբ իր դժգոհությունը, ի տարբերություն «Եփրատի վահան» գործողության, այդքան կտրուկ չի արտահայտում (նախագահ Բաշար Ասադը, ԱԳՆ-ն այս կապակցությամբ չեն արտահայտվել դեռևս):

Նշենք, որ պաշտոնական Դամասկոսի համար Աստանայի համաձայնագրերн ընդհանուր առմամբ ընդունելի են. Ռուսաստանի և Իրանի կողմից Սիրիայում դեէսկալացիայի գոտիներում զորքերի տեղակայումը Դամասկոսում որևէ վրդովմունք չեն առաջացրել:  Այդ համաձայնագրերի շրջանակում Իդլիբում թուրքական զինված գործողության նկատմամբ Դամասկոսի նման բացասական վերաբերմունքը թերևս բացատրվում է Թուրքիայի հետ բավականին լարված հարաբերություններով. Անկարան հանդես է գալիս Ասադի վարչակարգը տապալելու օգտին և ռազմաֆինանսական օգնություն է ցուցաբերում զինված ընդդիմությանը, այն դեպքում, երբ Իրանն ու Ռուսաստանն աջակցում են Դամասկոսին:

Իդլիբում թուրքական զինված գործողությունն ակնհայտորեն կոչված է վերականգնելու զինված ընդդիմության դիրքերը: Իդլիբը երկար ժամանակ գտնվում էր վերջիններիս վերահսկողության տակ, սակայն վերջին շրջանում ահաբեկչական խմբավորումները, պարտություններ կրելով Սիրիայի տարբեր հատվածներում, կենտրոնացել են հենց այդտեղ: Թուրքիայի համար կարևոր է, որ այստեղ հաստատվի իր հովանավորած ուժերի վերահսկողությունը՝ կանխելու համար քրդերի հնարավոր առաջխաղացումը և հետագայում ինքնավարություն ստեղծելու հավակնությունները: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: