ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իռլանդիայի խորհրդարանի ղեկավար. Հայաստանն ու Իռլանդիան բազմաթիվ նմանություններ ունեն

parliament.am

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Իռլանդիայի Հանրապետության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահ Շոն Օ Ֆարիլի հետ: Այս մասին ասվում է ՀՀ Ազգային Ժողովի պաշտոնական կայքում:

Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է ընդլայնելու Իռլանդիայի հետ հարաբերությունները թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ ձևաչափերում: Նրա կարծիքով՝ Հայաստանի և Իռլանդիայի միջև քաղաքական երկխոսության ակտիվացման և հարաբերությունների զարգացման համար առկա է մեծ ներուժ:

Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ԵՄ անդամ երկրների, այդ թվում Իռլանդիայի հետ հարաբերությունների զարգացմանը:

Անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգի խնդիրներից Ղարաբաղյան հակամարտությանը՝ Արա Բաբլոյանը կարևորել է հիմնախնդրի կարգավորման հարցում Իռլանդիայի հավասարակշռված դիրքորոշումը: «Հայաստանը հավատարիմ է հակամարտության` բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը և բարձր է գնահատում այս ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների հետևողական ջանքերը», - ասել է ՀՀ ԱԺ նախագահը:

Կողմերը միջպետական հարաբերությունների զարգացման համատեքստում կարևորել են խորհրդարանական դիվանագիտության դերը. այն երկրների միջև քաղաքական երկխոսությունն առաջ մղելու կարևոր լծակներից է: Զրուցակիցներն անհրաժեշտ են համարել բարեկամական խմբերի միջև կապերի ամրապնդումը:

Իռլանդիայի խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրները բազմաթիվ նմանություններ ունեն: Նա բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ուղղված քայլերը:

Անդրադառնալով հակամարտությունների կարգավորմանը՝ Իռլանդիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահը համոզմունք է հայտնել, որ այդ հարցում միակ ճանապարհը խաղաղ բանակցություններն են:

Շոն Օ Ֆարիլը նշել է, որ Իռլանդիայում ապրող հայերը մեծ ներդրում ունեն երկրի զարգացման գործում:  ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Իռլանդիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահին հրավիրել է Հայաստան:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: