ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արփինե Հովհաննիսյանը Կանադայի դեսպանի հետ խոսել է ՀՀ-ում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման մասին

parliament.am

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրին:  Այս մասին ասվում է ՀՀ Ազգային Ժողովի պաշտոնական կայքում:

Ողջունելով դեսպանին՝ Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ հայ-կանադական հարաբերությունները կայուն զարգանում են, երկու երկրներն ունեն բարեկամության ու համագործակցության լավագույն ավանդույթներ: ՀՀ ԱԺ փոխնախագահն այս համատեքստում ընդգծել է միջխորհրդարանական կապերի զարգացման կարևորությունը, բարեկամական խմբերի ակտիվ փոխգործակցությունը:

Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու հայ-կանադական խորհրդարանական հարաբերությունների առավել խորացմանը, փոխայցերի ակտիվացմանը: Պարոն Քյուրի խոսքով՝ տարին յուրահատուկ է նրանով, որ նշվում է Հայաստանի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2018 թվականին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացմանը: Կարևորվել է համագործակցությունը կոռուպցիայի դեմ պայքարի, տեղեկատվական նոր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: