ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Իսլամական պետության» ահաբեկիչները ցանկացել են հարձակում իրականացնել Կիրկորովի համերգի ժամանակ

Ռուսաստանում հոկտեմբերի 14-ին ձերբակալված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները երեք պայթուցիկ սարքի կիրառմամբ հարձակում էին նախապատրաստել Ֆիլիպ Կիրկորովի համերգի ժամանակ, որը տեղի է ունեցել Մախաչկալայում հուլիսի 6-ին։  Այդ մասին հայտնում է RBK-ն՝  հղում կատարելով Անվտանգության դաշնային ծառայությանը մոտ  կանգնած աղբյուրներին:

Ահաբեկչության փորձը չի հաջողվել իրականացնել: Թե ինչն է կանգնեցրել ահաբեկիչներին, դրա պատճառները լրատվամիջոցի զրուցակիցները չեն նշել:

Աղբյուրի փոխանցմամբ՝  ծրագրվող ահաբեկչության նույն օրը խմբի 30-ամյա ղեկավար Գաբիբուլա Խալդուզովն առաջարկել է երկու մյուս գրոհայիններին գնալ քաղաքային զբոսայգի և այնտեղ հարձակում գործել ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների վրա և խլել նրանցից զենքը, ինչից հետո հեռանալ դեպքի վայրից:

Զրուցակիցները հայտնել են, որ խմբի անդամներից ամեն մեկն իր հետ պայուսակ է վերցրել, որի մեջ դրել են երեք դանակ և կացին: Զբոսայգում ահաբեկիչները հետապնդել են ոստիկաններին, սակայն նրանց կրկին չի հաջողվել իրականացնել հարձակումը՝ շրջակայքում մեծ քանակությամբ մարդկանց պատճառով, ինչպես նաև այն պատճառով, որ իրենք՝ իրավապահները, երկար ժամանակ զրուցելիս են եղել երկու կանանց հետ:

Ահաբեկիչները ձերբակալվել են Մոսկվայում և Մախաչկալայում շաբաթ՝ հոկտեմբերի 14-ին:

 Իրավապահ մարմինների աշխատակիցներն ընդհանուր առմամբ ձերբակալել են չորս մարդու. նրանք բոլորը եղել են Դաղստանից: Նրանք աշխատել են Մախաչկալայում գտնվող շինհրապարակներում, իսկ 2017 թվականի հուլիսին համացանցի միջոցով հավատարմության երդում են տվել ԻՊ-ի առաջնորդին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 31%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    14 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: