ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերմանիայում լույս է տեսել արցախցի գրող Աշոտ Բեգլարյանի գիրքը

Գերմանիայում գործող «Այլ որոշում» («Другое решение») հրատարակչությունը տպագրել է արցախցի գրող, լրագրող, թարգմանիչ Աշոտ Բեգլարյանի «Կյանքի ծարավը» (Жажда жизни) ռուսալեզու գիրքը, որում տեղ են գտել հեղինակի տարբեր տարիների գրված վիպակներն ու պատմվածքները:

«Արցախպրես»-ի թղթակցի  հետ  զրույցում  Ա.  Բեգլարյանն  ասել  է, որ գրքում  հիմնականում    պատմվում  է հայրենի երկրում տեղի  ունեցած   և  շարունակվող պատերազմի մասին:

«Ստեղծագործությունների սյուժեներն  իրական են. դրանց  մեջ  բազմակողմանիորեն  ներկայացվում են  պատերազմի և հետպատերազմյան տարիների իրադարձությունները: Ես չեմ սահմանափակվում միայն դեպքերի արտաքին նկարագրությամբ. աշխատում եմ խորապես թափանցել իմ հերոսների ներաշխարհը: Մասնակիցը  լինելով հայրենիքի պաշտպանության վեհ գործին՝ գեղարվեստորեն ընդհանրացրել  եմ  իրադարձությունները, պատերազմը ներկայացրել   հոգեբանական և սոցիալական տեսանկյուններից` ստեղծելով կյանքից  վերցրած  տիպական  կերպարներ: Իմ  հերոսները պայքարում են ոչ միայն պատերազմի և այլ  չար դրսևորումների  դեմ.  նրանք   նույնիսկ մարտահրավեր են նետում ճակատագրին»,-ասել  է Ա.  Բեգլարյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: