ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վճռական օրեր Կատալոնիայի համար. անկախությո՞ւն, թե՞ միասնություն

VOA News

Կատալոնիայի վարչապետ Կառլես Պուչդեմոնին մինչև հոկտեմբերի 19-ը ժամանակ է տրվել պատասխանելու այն հարցին, թե արդյոք Կատալոնիան հայտարարվելու է անկախ: Այս մասին հաղորդում է Իսպանիայի փոխվարչապետ Սորայա Սանս դը Սանտամարիան: 

Սանտամարիայի խոսքով, Պուչդեմոնի պատասխանից կախված կլինի Մադրիդի արձագանքը, թե ինչ տեղի կունենա Կատալոնիայի տարածքում:

Իսպանիայի փոխվարչապետի խոսքերով, «կառավարությունը ակնկալում է, որ այն ժամանակը, որը կմնա մինչև պահանջների երկրորդ ժամկետը (հոկտեմբերի 19), Պուչդեմոնը հստակ կհասկանա, թե ինչ են պահանջում քաղաքացիները»:

Փոխվարչապետը շեշտեց, որ կատալոնական կառավարության ղեկավարը «հնարավորություն ունի ասելու, որ կարիք չկա «չեղյալ հայտարարել անկախությունը, քանի որ այն նույնիսկ չի հայտարարվել», հայտնում է Vesti.ru -ն:

Ի պատասխան պաշտոնական Մադրիդի պահանջներին՝ հոկտեմբերի 16-ին Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոն նամակ է ուղարկել Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյին, որտեղ նա կոչ է արել Մադրիդին բանակցել: Նա չի հստակեցրել, թե արդյոք հռչակվել է Կատալոնիայի անկախությունը:

«Իմ կառավարության առաջնահերթությունը կայանում է խնդիրը երկխոսությամբ լուծելու ուղի որոնելու մեջ: Մենք կցանկանայինք երկխոսություն սկսել` ինչպես ժողովրդավար պետություններ: Կատալոնիայի բնակչությունը ցանկանում է իր անկախ ճանապարհը կերտել եվրոպական համայնքում», - ասվում է փաստաթղթում, հայտնում է RT-ն:

Նամակում Պուչդեմոնը շեշտել է Կատալոնիայի անկախության իրավունքը: «Երկխոսության մեր առաջարկը անկեղծ է և ազնիվ», - բացատրել է նա, հավելելով, որ վերջին երկու ամիսներին կատալոնական կառավարությունը փորձում է բանակցել Մադրիդի հետ, գրում է Lenta.ru-ն:

Այնուամենայնիվ, Կատալոնիան հստակ պատասխան չտվեց անկախության կարգավիճակի հարցմանը:

Նշենք, որ Կատալոնիայի հասարակության մեջ էլ այս հարցի շուրջ չկա միանշանակ կարծիք: Մի հատվածը ցանկանում է հռչակել Կատալոնիան անկախ հանրապետություն, իսկ ավելի հանդուրժող հատվածն էլ ցանկանում է ժամանակ ձգել և Մադրիդի կառավարությանը հնարավորություն տալ երկխոսություն սկսել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում տեղի ունեցավ անկախության հանրաքվե: Քվեարկողների մեծամասնությունը կողմ է արտահայտվել Իսպանիայից դուրս գալուն: Կենտրոնական իշխանությունները փորձել են կանխել հանրաքվեի անցկացումը, ինչը, սակայն, նրանց չի հաջողվել: Պաշտոնական Մադրիդը չի ճանաչում հանրաքվեի արդյունքները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    27 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: