ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ղարաբաղ Կարպետ» ընկերության առաջին էկոգորգերը սպառվել են

Artsakhpress.am

«Ղարաբաղ Կարպետ» ընկերության կողմից արտադրված առաջին 10-ը էկոգորգերն անմիջապես սպառվել են, փոխանցում է Արցախպրեսը:

Ընկերության տնօրեն Սևակ Խաչատրյանի խոսքով էկոգորգերի առանձնահատկությունն այն է, որ այն քիմիական մշակման չի ենթարկվում, զերծ է գունային հավելումներից և հանգստացնող ազդեցություն է գործում նույնիսկ վիզուալ իմաստով:

«Թելը ստանում ենք ավանդական եղանակով. նախ տեսակավորում ենք բուրդը, սանդերքի միջոցով գզում, տարանջատում գույները, ապա մանում ճախարակով կամ իլիկով, իսկ վերջում անխառն ու բնական գույներից ստանում գորգ, որը լվանալուց չի գունաթափվում»,- ասել է Ս. Խաչատրյանը՝ հավելելով, որ աշխատանքները տևում են մոտ 5 ամիս, իսկ հումքը ստացվում է Արցախի և ՀՀ լեռնային տարածաշրջանների ոչխարների բրդից:

«Էկոգորգեր են գործել նաև մեր նախնիները: Գրականության մեջ նշվում է, որ Հայաստանում գոյություն ուներ 11-12 տեսակի երանգի բուրդ: Սակայն մեզ հաջողվել է ձեռք բերել ընդամենը 7-ը, որոնք համարակալված են ու կոդավորված: Այդ հինն ու նորը հիմա միացնում ենք, ընկերության նկարիչների և դիզայներների կողմից ստանում էկոգորգերի համապատասխան նկարներ, և հայկական գորգագործությունը փորձում ենք բարձրացնել նոր մակարդակի»,- ասել է Ս. Խաչատրյանը և ավելացրել, որ իրենք համառ աշխատանք են տանում, որպեսզի ձեռք բերեն նաև այն հին գույները, որոնք երբևէ օգտագործվել են գորգարվեստում:

Ընկերությունն, ըստ տնօրենի, ունի 100 աշխատակից, ովքեր զբաղվում են ոչ միայն գորգագործությամբ, այլև կարպետների, հուշագորգերի գործմամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: