ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՀԿ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նոր հանձնառությունը

РИА Новости

ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ իրենք ուշադիր հետևել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հոկտեմբերի 16-ին Ժնևում կազմակերպված Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը: Այս մասին ասվում է ԵԱՀԿ պաշտոնական կայքում:  

«Մենք ուրախ ենք տեսնել նոր ազդակներ և նախագահների հանձնառություն՝ կապված շփման գծում լարվածությունը նվազեցնելու, բանակցային գործընթացն ակտիվացնելու և հավելյալ քայլեր իրականացնելու հետ», - ասվում է ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահության մամուլի խոսնակի հայտարարության մեջ: Բացի այդ,  ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահությունը հույս է հայտնել, որ այս նոր ներգրավածությունը կազդի Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հստակ քայլերի վրա։ 
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ «խաղաղության նախապատրաստումը պետք է լինի ջանքերի գլխավոր նպատակը»։ ԵԱՀԿ գործող նախագահը, ում ներկայացնում է դեսպան Անջեյ Կասպրշիկը, ինչպես նաև ԵԱՀԿ նախագահությունը պատրաստակամություն  են հայտնել հետագայում ևս աջակցություն ցուցաբերել կողմերի՝ խաղաղությանն ուղղված ջանքերին։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    23 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: