ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Է. Շարմազանով. Արցախի ճակատագիրը պետք է որոշեն իր քաղաքացիները

One Way Tour

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 18-ին հանդիպել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ Ազգային ժողովում ԱՀ ԱԺ ներկայացուցիչ Կարեն Թոփչյանը: Այս մասին ասվում է ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքում:

Ողջունելով գործընկերոջը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը գոհունակություն է հայտնել երկու խորհրդարանների միջև առկա կառուցողական համագործակցության և արդյունավետ հանդիպումների վերաբերյալ: Էդուարդ Շարմազանովը հավաստիացրել է, որ ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունները բոլոր խորհրդարանական վեհաժողովներում մշտապես պաշտպանում են Արցախի ժողովրդի արդար դատը և ներկայացնում արցախահայության խնդիրները:

«Արցախի անկախությանն այլընտրանք չկա. հետագա ճակատագիրն Արցախի քաղաքացիների որոշելու խնդիրն է», - փաստել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:

Պարոն Շարմազանովի կարծիքով, պետք է քայլեր ձեռնարկվեն արտերկրի պատգամավորական պատվիրակությունների այցերն Արցախ ակտիվացնելու ուղղությամբ, որպեսզի բոլորը տեսնեն ժողովրդավար Արցախը:

Վահրամ Բալայանն իր հերթին ընդգծել է երկու խորհրդարանների միջև գոյություն ունեցող հարաբերությունների բարձր մակարդակը և հավելել, որ իրենք մշտապես զգում են ՀՀ Ազգային ժողովի աջակցությունը: Պարոն Բալայանը նշել է, որ Արցախի խորհրդարանականները պարբերաբար հանդիպում են Հայաստանի խորհրդարանականների և կառավարության ներկայացուցիչների հետ, քննարկում տարբեր ոլորտներում համագործակցությանը և փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: