ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանն Ադրբեջանի նկատմամբ ղարաբաղյան համակարտության համատեքստում առավելություններ ունի. Eurasianet

Հայաստանն Ադրբեջանի նկատմամբ առավելություններ ունի ղարաբաղյան հակամարտության տեսակետից, այդ թվում՝ շահավետ աշխարհագրական դիրքը և ռուսական զենքի գնումն առավել մատչելի գներով: Այդ մասին ասված է Eurasianet-ում հրապարակված հոդվածում: Հոդվածում նշված է նաև, որ հայկական կողմը վերահսկում է ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև հարակից տարածքները:

«Չնայած, որ կողմերը լուրջ պաշտպանական կառույցներ են ստեղծել շփման գծի երկայնքով, Ադրբեջանը կաղում է գրոհելու հնարավորության տեսակետից: Լայնածավալ բախումների դեպքում ստատուս-քվոյի պահպանումը կգնահատվի որպես Հայաստանի հաղթանակ, մինչդեռ Բաքուն ստիպված կլինի գոհանալ փոքր տարածքային նվաճումներով»,-մասնավորապես նշված է հոդվածում:

«Պաշտպանվող հայկական կողմը հարկ չունի հասցնելու զինված ուժերն Ադրբեջանի մակարդակին, որը միլիարդներ է ծախսում սպառազինման համար: Այնուամենայնիվ, հայերն ունեն իրենց կարևոր ձեռքբերումները, ինչպես օրինակ Ս-300 համակարգերը (Ադրբեջանը ևս ունի այդ համակարգերից) և «Իսկանդեր-Մ» հրթիռները (Ադրբեջանը չունի նման համակարգեր), որն առավել հարկավոր է զսպման, ոչ թե լիարժեք պատերազմի համար», -նշված է հոդվածում:

«Ռուսաստանը զինում է 2 կողմերին, ինչը վրդովեցնում է հայերին, սակայն Հայաստանը զենքը գնում է առավել շահավետ գներով», -ասվում է հոդվածում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: