ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հղիների խնամքի առումով Հայաստանը հայտնվել է աշխարհում առաջատար դիրքերում. ՄԱԿ զեկույց

Հրապարակվել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի  «Աշխարհի բնակչությունը 2017թ.» հերթական  տարեկան զեկույցը, որի խորագիրն է «Անջատ աշխարհներ. վերարտադրողական առողջությունը և իրավունքները անհավասարության դարում»։

Այն անդրադառնում է անհավասարության դրսևորումներին և ազդեցությանը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մայրական մահացությունը, հղիների խնամքը, եկամուտների բաշխվածությունը բնակչության և սեռերի միջև, աշխատանքի և կրթության կարևորությունը տղամարդկանց և կանանց համար և այլն:

Զեկույցի բացահայտումներում ուշագրավ է Հայաստանում արձանագրված դրական փորձին կատարված անդրադարձը, որում Հայաստանի հաջողված պատմությունը ներկայացված է որպես հղիների խնամքի և առողջապահական ծառայությունների մատչելիության առումով  անհավասարությունների կրճատման լավագույն օրինակ, փոխանցում է ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Զեկույցում ներկայացված այս գծապատկերը փաստում է, որ եթե 2005թ. հղիների նախածննդյան հսկողության ցուցանիշներն ըստ ընտանիքի բարեկեցության աստիճանի զգալի տարբերվում էին (ամենաաղքատ և ամենահարուստ տնային տնտեսություններում` շուրջ 2 անգամ), ապա  2015-2016թթ. այս տարբերությունը գրեթե վերացել է (Աղբյուր` Հայաստանի ժողովրդագրևական և առողջապահական հարցերի 2005թ. և 2015-2016թթ. հետազոտություններ, ՀՀ ԱՎԾ, 2017թ.,):

«Հայաստանը 2008թ․ գրեթե կրկնակի ավելացրել է մայրական խնամքին ուղղվող հատկացումները և ներդրել Ծննդօգնության պետական հավաստագիր՝ հղիներին տրամադրելով անվճար ծառայություններ: Արդյունքում հղիների բոլոր եկամտային խմբերի համար մեծապես վերացել է անհավասարությունը: Այս առումով Հայաստանը հայտնվել է աշխարհում առաջատար դիրքերում», մեջբերված է զեկույցում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    9 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: