ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի բուհերում երկու նոր մասնագիտություն կավելանա

Հայաստանում պատրաստվող մասնագիտությունների ցանկն ընդլայնելու նպատակով ՀՀ կառավարությունը փոփոխություն կատարեց «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը հաստատելու մասին» որոշման հավելվածում: Այս մասին փոխանցում է Sputnik Արմենիան

Ավելանում է «Դատական փորձաքննություն» մասնագիտությունը՝ բակալավրի և մագիստրոսի պատրաստմամբ, որը գործելու է որպես իրավագիտության ֆակուլտետի ճյուղ: Ավելանում է նաև «Մեխատրոնիկա» մասնագիտությունը՝ որպես Արդյունաբերական ճարտարագիտության ֆակուլտետի ճյուղ:

Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ տնտեսության ամենահեռանկարային ոլորտներից է ճարտարագիտության ոլորտը:

Հայաստանում «Մեխատրոնիկա» մասնագիտության զարգացման համար առկա է անհրաժեշտ ներուժ, կան ենթակառուցվածքներ, որոնք կարող են ապահովել այդ մասնագիտության կայացումը:

Վերոնշյալ մասնագիտությունների բացումը լուրջ նախադրյալներ կստեղծի ՀՀ-ում համապատասխան ոլորտի զարգացմանը («Դատական փորձաքննություն»), ինչպես նաև նորարարությանը և ստեղծարարությանը («Մեխատրոնիկա»), ինչը ժամանակի հրամայականն է։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: