ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գարեգին Բ-ն հանդիպել է Գերմանիայի նախկին նախագահ Յոհակիմ Գաուկի հետ

armenianchurch.org

Հոկտեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Եվրոպայում Ռեֆորմացիայի 500-ամյա հոբելյանի հիշատակության միջոցառումների շրջանակներում, պաշտոնական ընդունելությամբ հանդիպեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին նախագահ պրն. Յոհակիմ Գաուկի հետ, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը:

Նորին Սրբությանն ուղեկցում էին Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ, Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքության պատրիարքական տեղապահ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը և Գերմանիայի հայոց թեմի առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանը: 
Վեհափառ Հայրապետն իր ուրախությունը հայտնեց Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում իր կարևոր ներդրումը բերած Գերմանիայի նախկին նախագահի հետ հանդիպման առիթով: 
Նորին Սրբությունը տիար Գաուկին նաև ներկայացրեց անկախությունից հետո ժողովրդի հոգևոր վերազարթոնքի ու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ձեռքբերումների համառոտ պատկերը, ինչպես նաև Հայոց Եկեղեցու ծավալած գործունեությունը միջեկեղեցական ու միջկրոնական ոլորտում: 

Զրույցի ընթացքում ընդգծվեց քրիստոնեական արժեքների հոգևոր ու մշակութային կարևորությունը և դրանց հանդեպ հավատարմությունը հասարակությունների կյանքից ներս:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 21%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: