ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 997,1 դրամ ԱՐԾԱԹ - 265,69 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 527,94 դրամ

Նուռը Ֆլորենցիայի բիենալեում արժանացել է գլխավոր մրցանակի (տեսահոլովակ)

Bravo.am

Հոկտեմբերի 6-15-ը ժամանակակից արվեստի Ֆլորենցիայի բիենալեում նկարիչ, քանդակագործ և դիզայներ Արման Դավթյանը` Նուռը, արժանացել է գլխավոր մրցանակի՝ Մեդիչիի LORENZO IL MAGNIFICO ոսկե մեդալի, հայտնում է Արցախպրեսը:

«Իհարկե, սպասելի չէր, որովհետև միշտ կա անվստահություն: Ցանկացած մրցույթի ժամանակ, երբ քեզ պետք է գնահատեն, միշտ հուզված ես լինում, վախենում ես, ամեն ինչի պատրաստ պետք է լինեl»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Նուռը:

Նա տեղեկացրեց, որ այս տարի մրցակցությունը բարդ էր, քանի որ մասնակիցները շատ էին՝ 417 ստեղծագործող  74 երկրից, ներկայացված էր 1100-ից ավելի աշխատանք:
«Մրցակցությունը մեծ էր ու պատասխանատու: Եկել էին աշխարհի ամենահայտնի և ամենակայացած ստեղծագործողները: Այդ իսկ պատճառով մինչև մեկնելս էլ վախենում էի»,- նշեց  Նուռը՝ միաժամանակ հավելելով, որ տաս օր շարունակ ամենաշատ այցելու ունեցող, ամենաաչքի ընկնող տաղավարը հենց հայկականն էր: 
Նա նաև նշեց, որ բիենալեի  պատմության ընթացքում ոչ մի փորք պետություն չի հաղթել:

Նուռը ներկայացրել է երկու աշխատանք՝ «Ճանճ», «Ճանճ էվոլյուցիա»:
««Ճանճ» աշխատանքը ներկայացում է սիրո պատմություն: Այն փոքր չափի արձանիկ է, որը տրանսֆորմացիա է լինում, վերածվում է ակնոցների: 2007 թվականին եմ ստեղծել: Հենց արել եմ այս բիենալեի համար: Ամեն տարի պատրաստվում էի գնալ,  չէր ստացվում»,- ասաց արվեստագետը` հավելելով որ ակնոցը դնողը աշխարհը տեսնում է նույն հայացքով ինչպես ճանճը, նույն բիոլոգիական տեսողությամբ, այն է 2490 ֆասետով:
Նրա ներկայացմամբ, այս աշխատանքի ասելիքը հետևյալն է. «Պատմում է սիրո մասին: Ինչո՞ւ է ճանճն ընտրված որպես կերպար, որ պատմի սիրո մասին: Այն ամենաատելի էականերից մեկն է: Աշխարհում ավելի ահավոր բաներ կան ճանճից, բայց ճանճն ավելի հաճախ հանդիպող ու իր հասցեին ամենաշատ ատելության  խոսքեր ստացողն 1: Իմաստն այն է, որպեսզի կարողանանք սիրել այն, ինչ ատում ենք»:
«Ճանճ էվոլյուցիա»-ն 3 մետրանոց բրոնզաձույլ արձան է:
«Այն պատմում է այն մասին, որ էվոլյուցիա ապրելուց հետո մարդկությունը, աշխարհի բոլոր էակները մեծանում են, ծանրանում, ավելի նշանակալի են դառնում, բայց կորցնում են կարևոր մի բան՝ կապը բնության հետ:  Մեծ ճանճը կոչ է անում, որպեսզի մարդիկ պահպանելով պրոգրեսը՝ վերադարձնեն իրենց հայացքը դեպի բնություն, սեր, մանրակրկիտ դիտողություն»,- ասաց Նուռը:


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 68%
Քամի՝ 6.44 կմ/ժ
6 C°
 
  13° 
20.11.2017
  14° 
21.11.2017
Հարցում

Արդյո՞ք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը դուրս կգա փակուղուց Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո: