ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 959,06 դրամ ԱՐԾԱԹ - 264,4 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 417,56 դրամ

Վերաբացվել է Հալեպի ամենամեծ գործվածքի գործարաններից մեկը

Риа Новости

Սիրիայի խոշորագույն գործվածքի գործարանը, որը գտնվում է Հալեպում՝ Էին ալ-Տալ շրջանում, հոկտեմբերի 21-ից վերսկսել է իր աշխատանքները, հայտնում է Риа Новости-ն: 

Գործարանի տնօրեն՝ Սալախ Մարդուտը, պատմել է, որ այդ շրջանը մի քանի տարի վերահսկում էր «Ջեբհատ ան-Նուսրա» խմբավորումը, որտեղից նրանք կրակում էին մոտակա բնակելի թաղամասերի ուղղությամբ:

Մինչ պատերազմը ֆաբրիկան արտադրել է բամբակե թելեր:  Արտադրության տարեկան ծավալը կազմել է 14 միլիոն քառակուսի մետր: Հալեպյան հայտնի բամբակի բերք պատերազմից հետո չեն ստացել: 

«Հեռանալով շրջանից՝  գրոհայինները դուրս էին հանել նաև սարքավորումների մի մասը: Վնասը գնահատվում է 60 միլիոն դոլար»,- ասել է գործարանի տնօրենը:

Սալախ Մարդուտը հավելել է, որ միջազգային պատժամիջոցները թույլ չեն տալիս գնել անհրաժեշտ բաղադրիչները, անխափան էլեկտրաէներգիայի մատակարարումն ապահովում են դիզելային գեներատորների օգնությամբ:
 
«Սպիտակեղենի արտադրության համար բամբակե թել  դեռևս բերում ենք Համա նահանգից: Սպիտակեղենի մատակարարման առաջին պայմանագիրը կնքել ենք առողջապահության նախարարության հետ՝ հիվանդների և զինվորական հոսպիտալների համար»,- ասել է նա: 

այլ նյութեր այս թեմայով


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 45%
Քամի՝ 11.27 կմ/ժ
3 C°
 
-2°   
24.11.2017
-2°   
25.11.2017
Հարցում

Արդյո՞ք Լավրովի այցը Բաքու և Երևան կնպաստի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելուն: