ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19,754.04 դրամ ԱՐԾԱԹ - 252.47 դրամ ՊԼԱՏԻՆ - 13,441.18 դրամ

ՀՀ ԱԺ պատգամավորներն Արցախում հանդես են եկել դասախոսությամբ

Հոկտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության մի քանի պատգամավորներ Ստեփանակերտում  բաց դասախոսություն են կարդացել Արցախի պետական համալսարանի ուսանողների համար, հայտնում է Panorama-ն:

Դասախոսությունը տեղի է ունեցել «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»-ի նախաձեռնությամբ:

ԱԺ պատգամավոր Հրայր Թովմասյան ուսանողներին է ներկայացրել է  Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նոր սահմանադրությունները, Արման Սաղաթելյանը խոսել է ժամանակակից տեղեկատվական և հիբրիդային պատերազմների վերաբերյալ:

Պատգամավոր Կարեն Բեքարյանը ներկայացրել է Ղարաբաղյան կարգավորման գործընթացը. առկա վիճակը և զարգացման միտումները, իսկ Միհրան Հակոբյանը՝ Ղարաբաղյան հակամարտության քաղաքակրթական բաղադրիչները:

Ուսանողները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել թեմաներից յուրաքանչյուրի հանդեպ, դասախոսություններն ուղեկցվել են ակտիվ քննարկումներով ու մտքերի փոխանակմամբ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 68%
Քամի՝ 17.70 կմ/ժ
17 C°
 
18°  31° 
24.06.2018
19°  31° 
25.06.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: