ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ ծանրամարտի երիտասարդների հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 32 մեդալով

Հայաստանի Հանրապետության ծանրամարտի երիտասարդական հավաքականը հոկտեմբերի 15-ից 21-ը Ալբանիայի Դուրրես քաղաքում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 32 մեդալով՝ 18 ոսկե, 8 արծաթե և 6 բրոնզե: 
Մինչև 20 տարեկանների աղջիկների մրցապայքարում +90 կգ քաշային Արփինե Դալալյանը երկամարտի 228 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի չեմպիոն՝ ոսկե մեդալներ նվաճելով նաև պոկում և հրում վարժություններում: Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է նաև 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը, ով ոսկե մեդալների է արժանացել նաև պոկում և հրում վարժություններում: Նույն տարիքային խմբի տղաներից +105 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 433 կգ արդյունքով նույնպես նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը՝ ոսկե մեդալներ նվաճելով նաև պոկում և հրում վարժություններում, 105 կգ քաշային Սամվել Գասպարյանը երկամարտի 374 կգ արդյունքով և 85 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը (արծաթե մեդալ պոկում վարժությունում) 343 կգ արդյունքով դարձել են առաջնության փոխչեմպիոններ: Սամվել Գասպարյանը նաև ոսկե մեդալ է նվաճել հրում և բրոնզե մեդալ՝ պոկում վարժություններում: Դավիթ Հովհաննիսյանը, երկամարտի արծաթե մեդալից, արծաթե մեդալի է արժանացել նաև պոկում վարժությունում, իսկ Կարեն Ավագյանը պոկում վարժությունում բրոնզե մեդալ է նվաճել 85 կգ քաշայինների մեջ: 
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հաղորդմամբ, մինչև 23 տարեկանների տղաների մրցապայքարում +105 կգ քաշային Գոռ Մինասյանը երկամարտի 420 կգ արդյունքով, 94 կգ քաշային Կարուշ Ղուկասյանը երկամարտի 359 կգ արդյունքով և 85 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 360 կգ արդյունքով հռչակվել են Եվրոպայի չեմպիոններ: Գոռ Մինասյանը և Կարուշ Ղուկասյանը ոսկե մեդալների են արժանացել նաև հրում և պոկում վարժություններում, Անդրանիկ Կարապետյանը՝ պոկում վարժությունում, իսկ հրում վարժությունում նվաճել է արծաթե մեդալ: Նույն տարիքային խմբում մեր աղջիկներից 90 կգ քաշային Տաթև Հակոբյանը պոկում և հրում վարժություններում արժանանալով արծաթե մեդալների, երկամարտի 228 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ 58 կգ Իզաբելլա Յալյանը երկամարտի 195 կգ արդյունքով դարձել է առաջնության բրոնզե մեդալակիր, պոկում վարժությունում արժանանալով բրոնզե, իսկ հրում վարժությունում՝ արծաթե մեդալների: Հավաքականի մյուս անդամներ 69 կգ քաշային Հրայր Հովհաննիսյանը պոկում վարժությունում նվաճել է բրոնզե, իսկ 77 կգ քաշային Ժորժ Եղիկյանը հրում վարժությունում՝ բրոնզե մեդալ: 
Սիմոն Մարտիրոսյանը Անդրանիկ Կարապետյանը ճանաչվել են համապատասխանաբար մինչև 20 և մինչև 23 տարիքային խմբերի լավագույն մարզիկներ և պարգևատրվել են գավաթներով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    10 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: