ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ձրիակեր Լուկաշենկո, լքիր քո աշխատասենյակը». Բելառուսցիները պահանջում են Լուկաշենկոյի հրաժարականը

DW

Մինսկում հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել բողոքի ակցիա, որի ժամանակ բարկացած բելառուսցիները պահանջել են երկրի նախագահ Լուկաշենկոյի հրաժարականը։ Այս մասին հաղորդում է Deutsche Welle պարբերականը։

Բողոքի ակցիայի ժամանակ բելառուսցիներին հուզող մի շարք հարցեր են բարձրացվել, օրինակ այն, որ Բելառուսում քաղբանտարկյալների թիվն ավելացել է, մարդկանց սոցիալական վիճակը վատթարացել է, իսկ բանակում զինվորները սպանվում են։

Բողոքի ակցիայի մասնակիցները հետևյալ կարգախոսներով են քայլերթն իրականացրել՝ «Ձրիակեր Լուկաշենկո, լքիր քո աշխատասենյակը», «Ազատություն քաղբանտարկյալներին», «Հեռացի՛ր» և այլն։

Բողոքի ակցիային իրավապահները չեն խոչընդոտել, սակայն ակցիայից հետո ոստիկանները ձերբակալել են հայտնի կինոռեժիսոր Օլգա Նիոլայչիկին և «Եվորապական Բելառուս» քաղաքացիական արշավի ակտիվիստ Նիկոլայ Չեբյակին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 0 կմ/ժ
    19 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: