ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Գանձասար» գորգերի օրհնման արարողությունը Գանձասարում

Panorama.am

Հոկտեմբերի 23-ին տեղի ունեցավ «Գանձասար» գորգերի համալիրի օրհնման արարողությունը Գանձասար եկեղեցում, փոխանցում է Panorama.am-ը: Այսպիսով՝ Գանձասարում պաշտոնապես ազդարարվեց մի նախագծի մեկնարկ, որտեղ խաչվում են հայկական եկեղեցական ճարտարապետությունն ու գորգարվեստը:  Նախաձեռնության հեղինակը Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանն է։

«Երկու տարի առաջ ես և իմ ընկեր Վարդան Կարապետյանը եկանք Գանձասար՝ ուխտագնացության։ Այստեղ մենք տեսանք ոչ հայկական՝ կարծես մոլդովական գորգեր, ինչը, թերևս, ոչ հարգալից վերաբերմունք էր առաջին հերթին մեր սիմվոլների հանդեպ։ Ես ու Վարդանը փորձեցինք ուսումնասիրել այստեղի սիմվոլները․ դրանք ամենուր էին։ Վայրը, որտեղ ես եմ աշխատում (Վատիկան) հայտնի է երկու բանով՝ ահռելի ուշադրություն սիմվոլների և հիշողության հանդեպ։ Հիմա «Գանձասար գորգն» իր մեջ կրում է այդ երկուսը»,-իր ելույթում ասաց նախաձեռնության հեղինակ Միքայել Մինասյանը։

Դեսպան Մինասյանը նշեց, որ ծրագիրը շարունակական է լինելու․ «Սրբազանի օրհնությամբ և  օգնությամբ ավարտելու ենք Արցախի բոլոր կարևոր եկեղեցիները և վանքերը օրհնված, անվանդական գորգերով ապահովելու նախագիծը։ Շատ շուտով սկսելու ենք Ղազանչեցոցի, Ամարասի եկեղեցիների համար անվանական, ձեռագործ գորգեր պատրաստելու աշխատանքները և այդպես շարունակ»։

Գորգերի պատրաստմամբ զբաղվել է «Մեգերյան կարպետ» ընկերությունը:

Ձեռագործ գորգերի դիզայներ Նաիրա Մխիթարյանը պատմեց, որ գորգերի նախագծումը տևել է շուրջ չորս ամիս, դրանք գործվել են ավելի քանի 1.5 տարվա ընթացքում։ Պատրաստվել է երեք գորգ՝ ուղեգորգ, խորանագորգ և նախասրահի գորգ։ «Գորգի նախշերը ամբողջությամբ վերցված է Գանձասար եկեղեցու վրայի փորագրությունների զարդաքանդակներից։ Ուղեգորգին  խորանի ներքին հատվածի զարդերն են»,-նշեց Մխիթարյանը։

Միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, «Մեգերյան Կարպետ» ԲԲԸ–ի նախագահ Րաֆֆի Մեգերյանը, պատգամավորներ: Գորգերի օրհնման արարողությունն իրականացրեց Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Նշենք, որ առաջիկայում ձեռագործ գորգեր կբացվեն 5 եկեղեցիներում` Գանձասարում, Շուշիի Սուրբ Ղազանչեցոցում, Կանաչ Ժամում, Ամարասում և Դադիվանքում:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 0 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: