ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 286,49 դրամ ԱՐԾԱԹ - 243,75 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 611,43 դրամ

«Միջազգային կառույցները պարտավոր են դատապարտել Ադրբեջանի կողմից «ՍՊԱՅԿ»-ի կիրառումը». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը և Մեքսիկայից ժամանած պատգամավորներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն ու Կառլոս Էռնանդես Միրոնը հոկտեմբերի 24-ին Ստեփանակերտում հանդիպել են Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը կարևորել է օտարերկրացի պատգամավորների այցելություններն Արցախ և հավելել. «Դրանք ևս մեկ քայլ են Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ճանապարհին: Նման այցերի միջոցով ժողովրդավար և անկախ Արցախն ու արցախցիների ազատատենչ ոգին աշխարհին առավել ճանաչելի են դառնում»:

Էդուարդ Շարմազանովը խիստ դատապարտել է Ադրբեջանի կողմից զինադադարի հերթական խախտումը՝ հավելելով, որ սա ցույց է տալիս, որ այդ պետությունը նույնիսկ Ժնևի հանդիպումից հետո պատրաստ չէ կառուցողական քայլերի: Նա դատապարտել է նաև շփման գծում Ադրբեջանի կողմից «ՍՊԱՅԿ» զինատեսակի կիրառումը, ինչն ակնառու է դարձնում Ադրբեջանի հանցագործ էությունը: Ըստ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի՝ միջազգային կառույցները պարտավոր են դատապարտել Ադրբեջանի կողմից «ՍՊԱՅԿ»-ի կիրառումը:

Պարոն Շարմազանովն անդրադարձել է նաև միջազգային կառույցներում Արցախի ճանաչման խնդիրը ներկայացնելուն ուղղված ջանքերին և ընդգծել. «ՀՀ ԱԺ խորհրդարանականները շարունակելու են օգտագործել անհրաժեշտ բոլոր լծակները` Արցախի ժողովրդի արդար պահանջը խորհրդարանական տարբեր հարթակներում բարձրացնելու համար»: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 70%
Քամի՝ 6.44 կմ/ժ
0 C°
 
   
20.12.2017
  10° 
21.12.2017
Հարցում

Արդյո՞ք ԱՄՆ կողմից Երուսաղեմի ճանաչումը Մերձավոր Արևելքում լարվածության նոր օջախ կստեղծի: