ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արդարադատություն, ազատություն և անվտանգություն. ՀՀ-ԵՄ Համաձայնագիր (ՏԵՂԵԿԱՆՔ)

Եվրամիության կողմից օրերս հրապարակվեց Հայաստանի հետ նախաստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Եվրոպական Միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրա անդամ պետությունների` մի կողմից, և Հայաստանի Հանրապետության միջև` մյուս կողմից», որի վերջնական ստորագրումը նախատեսվում է առաջիկայում: «Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է տեղեկանքների շարք համաձայնագրում տեղ գտած ամենակարևոր և հանրային հնչեղություն ստացած հարցերի վերաբերյալ:

Հետագայում, ըստ անհրաժեշտության, հաշվի առնելով հանրային հետաքրքրությունները, անդրադարձ կկատարվի նաև այն հարցերին, որոնք այս շարքում ներառված չեն:  

 

ՀՀ-ԵՄ Համաձայնագրում, ի թիվս մի շարք ոլորտների՝ թե´ քաղաքական, թե´ տնտեսական, կա անդրադարձ նաև արդարադատությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերի, որոնց անդրադարձ է կատարվում Մաս III-ում՝ Հոդված 12-21 (ընդհանուր ծավալը՝ 10 էջ):

Համաձայնագրի ՄԱՍ III-ի (վերնագրված՝ «Արդարադատություն, ազատություն և անվտանգություն») Հոդված 12-ի 1-ին կետում նշվում է, որ ազատության, անվտանգության և արդարադատության ոլորտներում իրենց համագործակցության մեջ կողմերը պետք է հատկապես կարևորեն օրենքի գերակայության ապահովումը:

Առանձին հոդվածով հատուկ շեշտադրված է անձնական տվյալների պաշտպանության կարևորությունը, որի նպատակով, ըստ համաձայնագրի, անհրաժեշտ է համագործակցություն՝ համապատասխան Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի և միջազգային իրավական փաստաթղթերին և ստանդարտներին:

ՄԱՍ III-ում առանձին անդրադարձ կա նաև միգրացիայի և միգրանտների հետ կապված հարցերին: Համաձայնագրի Հոդված 14-ի 1-ին կետում նշվում է. «Կողմերը պետք է հաստատեն համապարփակ երկխոսություն միգրացիայի վերաբերյալ բոլոր հարցերի, այդ թվում՝ օրինական միգրացիայի, անօրինական միգրացիայից միջազգային պաշտպանության և դրա դեմ պայքարի, մարդկանց ապօրինի տեղափոխման և թրաֆիքինգի շուրջ»: Իսկ ապօրինի միգրացիայի և թրաֆիքինգի դեմ պայքարում կարևորվում է այդ հարցերին ուղղված արդյունավետ և կանխարգելիչ քաղաքականության ստեղծումը:

Ինչ վերաբերում է անձանց տեղաշարժին, ապա Հոդված 15-ում շեշտվում է, որ համապատասխան ժամանակահատվածում պետք է քննարկվի մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հարցը: «Կողմերը պետք է շարունակեն խթանել Մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի միջոցով քաղաքացիների շարժունակությունը և համապատասխան ժամանակահատվածում քննարկեն մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հարցը՝ պայմանով, որ արդյունավետ կառավարվող և անվտանգ շարժունակության վերաբերյալ պայմանները գործեն»:

Հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի հետ կապված նշվում է, որ կողմերը պետք է ամրապնդեն իրավապահ մարմինների շրջանում երկկողմ, տարածաշրջանային և միջազգային համագործակցությունը՝ ներառյալ Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության (Եվրոպոլի) և Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների միջև համագործակցության հնարավոր զարգացումը: «Կողմերը պարտավորություն են ստանձնել արդյունավետորեն ներդնելու համապատասխան միջազգային ստանդարտները, մասնավորապես այն ստանդարտները, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի 2000 թվականի «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» կոնվենցիայում և դրա երեք արձանագրություններում», - ասվում է համաձայնագրում:

Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված նշվում է. «Կողմերը պետք է համագործակցեն՝ հատկապես ընդհանուր բնույթի և թմրանյութերի հետ կապված հանցագործություններում քրեական գործողությունների արդյունքում ստացված դրամական միջոցների լվացման, ինչպես նաև ահաբեկչության ֆինանսավորման նպատակով իրենց ֆինանսական և համապատասխան ոչ ֆինանսական համակարգերի օգտագործումը կանխելու նպատակով: Այդ համագործակցությունը տարածվում է հանցավոր ճանապարհով ստացված ակտիվների կամ դրամական միջոցների բռնագանձման վրա»: Ինչ վերաբերում է ահաբեկչության դեմ պայքարին, ապա նշվում է, որ կողմերը համաձայնում են համագործակցել ահաբեկչության կանխարգելման և դադարեցման շուրջ:

Համաձայնագրում կարևորվում է նաև հյուպատոսական պաշտպանվածության հարցը, որի վերաբերյալ հոդվածում (Հոդված 21) մասնավորապես ասվում է. «Հայաստանի Հանրապետությունը համաձայնում է, որ ցանկացած ներկայացված անդամ պետության դիվանագիտական և հյուպատոսական մարմինները պետք է ապահովեն պաշտպանություն այնպիսի անդամ պետության ցանկացած քաղաքացու համար, որը Հայաստանի Հանրապետությունում չունի մշտական հասանելի ներկայացուցչություն տվյալ դեպքում արդյունավետորեն ապահովելու համար հյուպատոսական պաշտպանություն այն նույն պայմաններով, ինչ այդ անդամ պետության քաղաքացիների համար»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 60%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    3 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: