ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սահակաշվիլին Ուկրաինայում գնում է իշխանափոխությա՞ն

Российская газета

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Գերագույն ռադայի շենքի դիմաց բողոքի ցույց կազմակերպողներին չի հաջողվի ապակայունացնել իրավիճակը երկրում, քանի որ «ժողովուրդը կկանխի քաոսը»: Պորոշենկոյի խոսքերով, ակցիայի կազմակերպիչները ցանկանում են ջնջել այն բոլոր դրական քայլերը, որոնց ժողովուրդը տանջանքով հասել է 3,5 տարիների ընթացքում, հայտնում է РИА Новости-ն:

Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն իր հերթին հայտարարել է, որ Միխեիլ Սահակաշվիլիի կողմնակիցները, ովքեր ցույց են կազմակերպել Գերագույն Ռադայի շենքի մոտ, ծրագրում են բռնի ուժով պետական հեղաշրջում իրականցնել: Նա հիշեցրել է, որ խաղաղ ցույցի իրավունքը չի ենթադրում բռնի ուժով հեղաշրջման նախապատրատում: Գլխավոր դատախազի պնդմամբ՝ իշխանությունը տապալել փորձում է 150-200 մարդուց բաղկացած խումբ, որը ֆինանսավորում է ստանում արտասահմանից: Լուցենկոն, ինչպես և Պորոշենկոն, համոզմունք է հայտնել, որ միևնույն է ցույցի կազմակերպիչներին չի հաջողվի հասնել իրենց նպատակին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Նոր ուժերի շարժում»-ի առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլին կարծիք էր հայտնել, որ Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի իշխանությունն ավելի վատն է, քան նրա նախորդ Վիկտոր Յանուկովիչինը: Սահակաշվիլին նման հայտարարությամբ հանդես էր եկել այն բանից հետո, երբ, իր խոսքով, իր կողմնակիցներից մի քանիսին անձամբ Պորոշենկոյի կարգադրությամբ ձերբակալել են, ծեծել և արտահանձնել Վրաստան, գրում է Lenta.ru-ն: Բացի այդ, Օդեսայի նախկին նահանգապետն առաջարկել է մի շարք բարեփոխումներ՝ ընդամենը հինգ շաբաթվա ընթացքում Ուկրաինան փոխելու համար: Ելույթ ունենալով Գերագույն ռադայի մոտ հավաքվածների առջև՝ նա իր առաջարկներն անվանել է երկրի փրկության ծրագիր: Սահակաշվիլին հավելել է, որ պետությունը պետք է պատրաստվի «առանց Պորոշենկո Ուկրաինայի»: Նրա խոսքով, Պորոշենկոյի տապալումից հետո Ուկրաինան կվերածվի գերտերության, որը պայմաններ կթելադրի Եվրոպային:

Նշենք, որ Սահակաշվիլիի առաջարկած ծրագիրը ենթադրում է իմպիչմենտ Պորոշենկոյին, զրկում պատգամավորներին անձեռնմխելիությունից,  ինչպես նաև զենք ունենալու մասին օրենքների ընդունում:  Բացի այդ, Սահակաշվիլին առաջարկել է վերացնել Ազգային գվարդիան և Ուկրաինայի անվտանգության ծառայությունը:
Բողոքի ակցիան, որի կազմակերպիչներից մեկը հանդիսանում է Սահակաշվիլիի ղեկավարած «Նոր ուժերի շարժումը», Գերագույն ռադայի շենքի մոտ շարունակվում է հոկտեմբերի 17-ից՝ մոտ մեկ ամիս անց այն բանից, երբ Օդեսայի նախկին նահանգապետ Սահակաշվիլին զրկվեց Ուկրաինայի քաղաքացիությունից: Ցուցարարներն արդեն վրաններ են ամրացրել Ռադայի դիմաց: Նշենք, որ բողոքի ցույցին ամենամեծ թվով մարդիկ (4-5 հազար) մասնակցել են առաջին օրը: Ակցիան շարունակվելու է առնվազն մինչև նոյեմբերի 7-ը և ուղղված է ներկայիս իշխանությունների գործողությունների դեմ: Հավաքվածները, որոնց թվում են նաև  «Ազգային կորպուս», «Ազատություն», «Բատկիվշինա» և մի շարք հասարակական կազմակերպությունների կողմնակիցներ, «Մեծ քաղաքական բարեփոխում» կարգախոսի ներքո պահանջել են Ուկրաինայի նախագահից հինգ օրվա ընթացքում խորհրդարան մտցնել օրինագծեր հակակոռուպցիոն դատարանի և իմպիչմենտի մասին:

Նախորդ հինգշաբթի Ռադան սկսել է կատարել մի շարք պահանջներ, մասնավորապես, Սահամանադրական դատարանի ուսումնասիրմանն է ուղարկել պատգամավորական անձեռնմխելիության մասին օրենքը և սկսել է վերանայել ընտրական օրենսդրությունը: Բացի այդ, Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը խոստացել է, որ ոստիկանությունը չի ցրի բողոքի ցույցը՝ պարտավորվելով ապահովել ցուցարարների անվտանգությունը:

Ավակովի այս հայտարարությունից հետո մի շարք փորձագետներ նշեցին, որ այդ բողոքի ակցիան բխում է իշխանությունների շահերից, քանի որ ցույցին մասնկացող կուսակցություններն իրականում շահագրգռված են, որպեսզի անցկացվեն Ռադայի արտահերթ ընտրություններ: Ըստ օրենքի՝ Ուկրաինայի նախագահի, ապա խորհրդարանի ընտրությունները պետք է տեղի ունենան 2019 թվականին: Նշենք, որ վաղաժամ ընտրություններ հնարավոր են  միայն կառավարական կոալիցիայի քայքաման («Պյոտր Պորոշենկոյի բլոկ» և «Ազգային ճակատ») կամ կառավարության աշխատանքի ոչ բավարար ճանաչվելու դեպքում: Պորոշենկոյի հակառակորդների համար սկզբունքային է, որպեսզի խորհրդարանական ընտրություններն անցկացվեն նախագահականից առաջ: Դրա պատճառն այն է, որ ընդդիմադիրները համոզված են, որ վաղաժամ ընտրությունների դեպքում Պորոշենկոն պարտություն կկրի, որից հետո իրենց կհաջողվի հաղթանակ տանել նաև նախագահական ընտրություններում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 44%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    18.04.2024
    27°  17° 
    19.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: