ԵՐԵՎԱՆ 1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 286,49 դրամ ԱՐԾԱԹ - 243,75 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 611,43 դրամ

Բանակցություններին խանգարողն Ադրբեջանն է. ՀՀ ԱԳՆ

Lragir.am

Անհեռանկար քայլերով Ադրբեջանն իրեն մղել է փակուղի բոլոր հարցերում, գրում է Արցախպրեսը:

Դա վերաբերում է ոչ միայն ղարաբաղյան բանակցություններին, այլ նաև ներքին ու արտաքին քաղաքականությանը՝ այդպիսով փակելով նաև այդ փակուղուց դուրս գալու ճանապարհը: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

«Բանակցություններին խանգարողն Ադրբեջանն է, այնպես չէ որ հայկական կողմերը խուսափել են բանակցություններից, ճիշտ հակառակը, բայց եթե հակառակորդը պարտադրում է, ասում է՝ կամ ամեն ինչ, կամ պատերազմ, ապա դրան տեղ տալ չի կարելի: Բանակցությունների հեռանկարի հետ կապված հստակ խոսել են համանախագահները՝ բազմաթիվ հայտարարություններում նշելով, որ բանակցությունների առաջընթացի համար անհրաժեշտ է համապատասխան հիմք, որը կողմերի միջև վստահությունն է, որն էլ ձեռք բերելու համար անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանը կատարի իր միջազգային պարտավորությունները»,- Քոչարյանը:

Նրա խոսքով, այն, ինչ կապված է հետաքննության մեխանիզմի ներդրման հետ, դա Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է: Շավարշ Քոչարյանը հիշեցրեց, որ դեռևս 1995-ին Ադրբեջանն Արցախի Հանրապետության և Հայաստանի հետ ստորագրել է եռակողմ համաձայնագիր առ այն, որ պետք է ռազմական գործողությունների ու կրակի դադարեցման ռեժիմն ամրապնդվի, մասնավորապես, ներդնելով հետաքննության մեխանիզմ:

«Դրանից հետո բազմիցս անդրադարձ է եղել մեխանիզմի ներդրմանը, որովհետև անզեն աչքով էլ երևում է՝ եթե բանակցություններում անհրաժեշտ է առաջընթաց, ապա պետք է կրակի դադարեցման ռեժիմը պահպանվի»,- ընդգծեց ՀՀ փոխարտգործնախարարը: Վերջինս նաև համոզմունք հայտնեց, որ ապրիլյան պատերազմը լուրջ ազդեցություն է թողել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների մոտեցումների վրա, ինչը երևում է վերջիններիս հայտարարություններում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 63%
Քամի՝ 6.44 կմ/ժ
1 C°
 
   
19.12.2017
   
20.12.2017
Հարցում

Արդյո՞ք ԱՄՆ կողմից Երուսաղեմի ճանաչումը Մերձավոր Արևելքում լարվածության նոր օջախ կստեղծի: