ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչո՞ւ Դուք չեք ճանաչում Հայոց ցեղասպանությունն. Ազնավուրն՝ Իսրայելի նախագահին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

20min.ch

Երուսաղեմում Իսրայելի նախագահի նստավայրում հոկտեմբերի 26-ին կայացավ Շառլ Ազնավուրի և նրան ուղեկցող ընտանիքի անդամների հանդիպումը նախագահ Ռոուվեն Ռիվլինի ու Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի ղեկավարության հետ, փոխանցում է «Ազատություն»-ը:

Հիմնադրամի նախագահ Բարուխ Տենենբաումը շվեդ դիվանագետ Ռաուլ Վալենբերգի անվան մեդալով պարգևատրեց ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիեին, նաև նրա քրոջը՝ Աիդային, ում փոխարեն պարգևը ստացավ Ազնավուրի որդին՝ Նիկոլասը:

Հիմնադրամի ներկայացուցիչները բացեցին այս միջոցառումը՝ ներկայացնելով հրեա պրոֆեսոր, ցեղասպանագետ, հայ ժողովրդի բարեկամ Յաիր Աուրոնի մեկամյա աշխատանքը, որի ընթացքում նա գրի էր առել Ազնավուրի ընտանիքի պատմությունը, Շառլ Ազնավուրի ծնողների՝ Միշայի ու Քնարի, ինչպես նաև հենց իր ու քրոջ սխրանքները Երկրորդ աշխարհամարտի տարիներին: Պատերազմի տարիներին Ազնավուրյանները Փարիզում աջակցում էին հայտնի պարտիզան, հետմահու Ֆրանսիայի Ազգային հերոս հռչակված Միսաք Մանուշյանին ու նրա խմբին և ապաստան էին տրամադրել թե՛ հայերին և թե՛ հրեաներին՝ վտանգելով սեփական կյանքը:

Ազնավուրը իր խորին երախտագիտությունը հայտնեց թե՛ Վալենբերգի անվան հիմնադրամին՝ պարգևի համար, թե՛ Իսրայելի նախագահին՝ ընդունելության համար: Աշխարհահռչակ շանսոնիեն նաև հարցրեց, թե ե՞րբ է ի վերջո Իսրայելը ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:

«Ես ոչ գաղտնի հարց եմ Ձեզ ուղղում և չեմ սպասում պատասխանի, այնուամենայնիվ կարևոր է այն բարձրացնել: Ինչո՞ւ Դուք չեք ճանաչում Հայոց ցեղասպանությունն այն դեպքում, երբ ինքներդ եք տառապել նացիստական ռեժիմից», - հարցրեց Ազնավորը:

Ի պատասխան՝ Ռիվլինը ասաց, որ դա քաղաքական հարց է, և իր՝ Քնեսեթի պատգամավոր ու այնուհետև նաև նախագահ աշխատած ժամանակաշրջանում յուրաքանչյուր տարի հարցը Իսրայելի խորհրդարանում բարձրացրել են, հիշատակել են Հայոց ցեղասպանության օրը, և ինքն էլ 2015 թվականին ՄԱԿ-ի ամբիոնից բավական հստակ խոսել է 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    22 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: