ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 997,1 դրամ ԱՐԾԱԹ - 265,69 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 527,94 դրամ

Հայ մասնակիցը «Ջան, Ղարաբաղ» երգով ռմբակոծել է «Հրաշքների դաշտը». Յակուբովիչը ոգևորված է

«Հրաշքների դաշտը» ռուսական կապիտալ-շոուի հայ մասնակիցը եթերում կատարել է իր հայրենիքին նվիրված «Ջան, Ղարաբաղ» երգը, որից ոգևորվել է վարող Լեոնիդ Յակուբովիչը: Այս մասին փոխանցում է Sputnik Արմենիան

Գասպարյանը ծննդով Արցախից է, մասնագիտությամբ ռադիոտեխնիկ է:

Լեոնիդ Յակուբովիչը չդիմացավ և ցույց տվեց իր հայերենի գիտելիքները՝ Գեորգիին դիմելով «ցավդ տանեմ» արտահայտությամբ:

Այն բանից հետո, Երբ Գասպարյանին ընկավ մրցանակի հատվածը,  Յակուբովիչը հարցրեց. «Ինչպե՞ս կարելի է ասել հայերեն  « բախտավոր մարդ»: Շոուի մասնակիցը համեստորեն պատասխանեց. «բախտավոր տղա»: «Ա՛յ, դուք հենց դա եք», - ուրախությամբ բացականչեց հեռուստախաղի վարողը:

«Ներկաների կողմից ձեր հանդեպ աննախադեպ սերը պարզապես պատել է  ստուդիան»,- ավելացրեց Յակուբովիչը:

Ի վերջո, Գեորգին ընկերների նվագակցությամբ երգեց  «Ջա՜ն, Ղարաբաղ» երգը, որի կատարման ընթացքում վարողի դեմքից չէր իջնում ժպիտը, իսկ դահլիճը հայ մասնակցին շնորհեց բուռն ծափահարություններ:

Ծրագիրը տեսագրվել է հոկտեմբերի 1-ին, սակայն հեռարձակվել է հոկտեմբերի 27-ի երեկոյան: Գեորգին իր ելույթով կիսվել է  Facebook- ի սոցցանցում՝ գրառելով  «Տղաներով ռմբակոծեցինք: Շնորհակալություն բոլորիդ աջակցության համար»:

 


Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 77%
Քամի՝ 6.44 կմ/ժ
6 C°
 
  13° 
18.11.2017
  13° 
19.11.2017
Հարցում

Արդյո՞ք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը դուրս կգա փակուղուց Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո: